Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը ստիպված է եղել հիվանդանոց դիմել՝ կապված մեջքի հատվածում ուժեղ ցավերի հետ: Այդ մասին քաղաքական գործիչը հաղորդել է Twitter-ի իր միկրոբլոգում:
Կառավարության ղեկավարը կարճ ժամանակով դադարեցրել է շոտլանդական Յուր կղզում արձակուրդը և դիմել է հեղինակավոր Նաֆիլդի օրթոպեդիկ կենտրոնի բուժաշխատողների օգնությանը՝ հաղորդում է ITAR-TASS-ը:
Ավելի վաղ Քեմերոնն հաղորդել էր, որ տառապում է ողնաշարի սկավառակների պրոտրուզիայից: Այդ ախտորոշումը հաստատել են նաև մասնագետները:
Վարչապետը հաղորդել է, որ բժիշկներն իրեն խոստացել են, որ շուտով ամեն ինչ լավ է լինելու:









































