Սիրիայի կառավարական զորքերն ապստամբներին դուրս են մղել Լաթաքիայից՝ երկրի նախագահ Բաշար Ալ-Ասադի հայրենի մարզից:
Բանակը վերահսկողություն է հաստատել Նաբի Աշիա լեռնային տեղանքի վրա մի քանի օր շարունակվող անդադար մարտերից և ավիառմբակոծություններից հետո, հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը:
Ընդդիմադիրները Լաթաքիայի դիրքերում հաստատվել էին երկու շաբաթ առաջ՝ գրավելով մի քանի գյուղ: Լոնդոնում տեղակայված Syrian Observatory For Human Rights իրավապաշտպան կազմակերպության փոխանցմամբ՝ երկու գյուղում մարտերը դեռևս շարունակվում են:









































