Լա Մանշի հատակից բարձրացրել են արձան, որը զարդարել է 17-րդ դարում խորտակված հոլանդական նավը, հաղորդում է The Daily Mail-ը:
8.5 մետր բարձրություն ունեցող փայտե զինվորի արձանը տեղակայված է եղել նավի առաջնային մասում: Այն հնարավոր է դարձել բարձրացնել 500 հազար եվրոյի գրանտ ստանալուց հետո:
Յոթ օր շարունակ սուզակները փորելով հանել են նավի առաջնային մասը, այնուհետև դրա շուրջ տեղադրել են մեծ պողպատե շրջանակ, որից հետո այն տարվել է Պուլա նավահանգիստ, որտեղ էլ արձանը բարձրացվել է ջրի մակերեսի վրա:
Թերթը նշում է, որ նման գործողությունը թույլ է տվել 1982թ. բարձրացնել «Մերի Ռոուզ» նավը:










































