Առաջին անգամ համացանցում հրապարակվել են արքայազն Ջորջի լուսանկարները, որոնք լուսանկարել է Քեյթի հայրը: Դրանցից մեկում փոքրիկը մայրիկի գրկում է, իսկ արքայազն Ուիլյամը նրանց կողքին է կանգնած, մյուսում նրանց է միացել սիրելի շունը՝ Լուպոն:
Լուսանկարների հիմնական մասը պետք է տեղադրվի Twitter-ի՝ բրիտանական միապետների էջում, հաղորդում է Spletnik.ru-ն:












































