Ամերիկուհի Լիզի Հոուելը, որն ունի բավական թմբլիկ մարմին, լայն ճանաչում է ձեռք բերել համացանցում, երբ տարածվել է իր մասնակցությամբ բալետի պարի տեսագրությունը:
Ինչպես հաղորդում է Daily Mail պարբերականը, Միլֆորդ քաղաքի 15-ամյա բնակչուհին հայտնի է դարձել մի տեսանյութի շնորհիվ, որում թմբլիկ դեռահասը նախանձելի թեթևությամբ իրար հետևից 11 անգամ ֆուետե է անում՝ չնայած ավելորդ կիլոգրամների։
Հոլովակն ավելի քան 130 հազար դիտում է ունեցել։ Աղջկա օգտահաշիվն այժմ ունի ավելի քան 36 հազար հետևորդ։ Աղջիկը պատմել է, որ բալետ է պարում 5 տարեկանից և խոստովանել, որ շատ բացասական արձագանք է ստանում սոցցանցերի օգտատերերից։
«Կապ չունի, թե ինչքան եմ կշռում: Կարևորը պարի հանդեպ ունեցած կիրքս է»,-ասել է Հոուելը՝ հավելելով, որ փորձում է նիհարել ավելի լավ պարուհի դառնալու համար:










































