ՆԱՏՕ-ի ղեկավարն անհանգստացած է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության կապակցությամբ այն մասին, որ Հյուսիսատլանտյան դաշինքը հնացել է։ Ինչպես հաղորդում է TASS գործակալությունը, այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը ԵՄ երկրների արտգործնախարարների հետ հանդիպմանը։
Շտայնմայերի խոսքով՝ Թրամփի հայտարարությունը հակասում է ԱՄՆ պաշտպանության նախարարի թեկնածու հայտարարությանը։ «Մենք պետք է տեսնենք՝ ինչպես դա կանդրադառնա ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության վրա»,-ասել է նախարարը։
Ավելի վաղ Թրամփը The Times-ի հետ հարցազրույցում ՆԱՏՕ-ն անվանել է կարևոր, սակայն հնացած կազմակերպություն, քանի որ այն պատշաճ կերպով չի զբաղվում ահաբեկչության խնդրով։











































