Համացանցում հրապարակվել են կադրեր Turkish Airlines ավիաընկերության Boeing 747 բեռնատար օդանավի կործանման վայրից։
Հիշեցնենք, որ օդանավը կործանվել է Բիշքեկի մոտակայքում՝ Մանաս օդանավակայանում վայրէջք կատարելու փորձի ժամանակ։ Աղետի հետանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, այդ թվում՝ 6 երեխա։
Ինքնաթիռի վայր ընկնելու պատճառով ավերվել է ավելի քան 30 բնակելի տուն։ Ղրղըզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը կարգադրել է հետաքննել Boeing 747-400-ի վթարի պատճառները։








































