Փարիզում պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորմանն ուղղված համաժողովն ավարտվել է։ Մասնակիցները կոչ են արել կողմերին զերծ մնալ միակողմանի գործողություններից՝ նշելով, որ նման քայլերը չեն ճանաչվի։
«Մասնակիցները կոչ են անում յուրաքանչյուր կողմի՝ միմյանցից անկախ իրենց քաղաքականությամբ և գործողություններով դրսևորել անկեղծ հանձնառություն երկու պետության ստեղծմանը և զերծ մնալ միակողմանի գործողություններից, որոնք կարող են ազդել բանակցությունների ընթացքի վրա, այդ թվում Երուսաղեմի, սահմանների, անվտանգության և փախստականների վերաբերյալ»,-ասված է ամփոփիչ կոմյունիկեում։
Արդունքների մասին Փարիզը մտադիր է մոտ ժամանակներս տեղեկացնել Պաղեստինի և Իսրայելի ղեկավարությանը։
Պատասխանելով Թել-Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման հնարավորության մասին հարցին՝ Ֆրանսիայի արտգործնապարարը գնահատել է դա որպես սադրանք և հույս հայտնել, որ նման բան տեղի չի ունենա։ «Եթե ճիշտ եմ հասկացել՝ խոսքը միակողմանի որոշման մասին է, մինչդեռ նման զգայուն հարցը, ինչպիսին Երուսաղեմն է, կարող է լուծվել միայն կողմերի միջև բանակցությունների ճանապարհով»։










































