Վերջերս «տասնամյակի լավագույն արտիստուհի» ճանաչված Ռիհաննան դա նշել է բուռն գինարբուքով:
Հայրենի Բարբադոսում գտնվելով և կրելով բրազիլական դիմակահանդեսին բնորոշ հագուստներ, որոնք բաղկացած են լողազգեստից և փետուրներից, երգչուհին սկսել է խմել անմիջապես փողոց դուրս գալուց հետո:
Ռիհաննայի ընկերուհիներից մեկի խոսքերով՝ նա մի քանի բաժակ կոկտեյլ էլ խմել էր տանը, ուստի տոնին, որի գլխավոր հերոսուհին ինքն էր, նա ներկայացել է բավականին ուրախ տեսքով:
Երեկույթի ընթացքում Ռիհաննան անդադար խմել և պարել է: Ականատեսների խոսքերով՝ նա այնքան ոչ սթափ վիճակում է եղել, որ եթե թիկնապահները չլինեին, կհաներ իր վրայից վերջին հագուստը և իր համար մի քան առնական տղամարդ կփնտրեր:








































