Friday, 31 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Հայաստանի և Արցախի մարտահրավերների առումով քաղաքական ուժերի մոտ պատասխանատվություն չկա

«Առաջին լրատվական»– ի զրուցակիցն է «Համախմբում» կուսակցության անդամ Երվանդ Բոզոյանը:

-Նախընտրական այս փուլում դաշինքներ են ձևավորվում, որքանո՞վ կարող է դա արդյունավետ լինել՝ հաշվի առնելով նախկին փորձը՝ դաշինքների կարճ կյանք ունենալը: Օրինակ՝ «Համախմբում» կուսակցությունը կողմնակից է լայն կոնսոլիդացիայի տարբեր քաղաքական ուժերի հետ: Ի՞նչ եք կարծում դաշինքներով հնարավո՞ր է լինելու ինչ-որ առումով իրավիճակի վրա ազդեցություն ունենալ:

-Եթե ամեն մի կուսակցություն իր ճանապարհով գնա, ապա ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ փաստացի դա նշանակում է ձայների փոշիացում և արդյունքում կարելի է շնորհավորել իշխանություններին վերարտադրվելու համար: Քանի որ ակնհայտ է, որ առանց դաշինքների պարտությունը կանխորոշված է, բնականաբար ընդդիմությունը պետք է փորձի այս ընտրություններին մասնակցել դաշինքներով:

-Ո՞ւմ հետ դաշինք կազմել՝ հաշվի առնելով, որ այն քննարկումները, որոնք այսօր ընթանում են, այնպիսի քաղաքական ուժերի կամ քաղաքական գործիչների հետ են ընթանում, ովքեր ժամանակին եղել են իշխանության մեջ: Օրինակ՝ Սեյրան Օհանյանը եղել է իշխանության մեջ և շատ խնդիրներ, որոնք այսօր նա վեր է հանում, ըստ էության եղել նաև այն ժամանակ, երբ իշխանության է եղել, սակայն պաշտոնանկ լինելուց հետո է հանկարծ բարձրաձայնում դրանց մասին և մտնում քաղաքական պայքարի մեջ: Դուք սա ազնի՞վ պայքար եք համարում:

-Հայաստանում ընդհանրապես քաղաքական դաշտ, դասական իմաստով, ցավոք, գոյություն չունի: Ըստ էության՝ կուսակցությունների ծրագրերն իրարից  չեն տարբերվում: Ինչ վերաբերում է նախկին իշխանություններին, քաղաքական դաշտն ամբողջությամբ նախկին իշխանություններից է բաղկացած:

-Ընդվզելու բազմաթիվ առիթներ են եղել նախկինում:

-Մինչև ընդվզելը իշխանության մեջ են եղել և այդ ժամանակ նրանք հրաշքներ չեն ներկայացրել՝ սկսած Լ. Տեր-Պետրոսյանից, Արամ Զ. Սարգսյանից, Րաֆֆի Հովհաննիսյանից, Վարդան Օսկանյանից, Սեյրան Օհանյանից… Մարդիկ ուզում են այլընտրանքային ծրագիր, ելք: Այսօրվա իշխանությունից հույս, հավատ չկա, իշխանությունից դուրս դաշտերից, եթե մարդիկ կան, որոնք փորձում են նոր բան առաջարկել, թե ինչքանով կվստահի հասարակությունը, դա այլ խնդիր է, բայց սպասումն այդ դաշտից է: Ասել, որ ինչ-որ մեկը իշխանության մեջ է եղել, ապա գրեթե բոլորն էլ եղել են իշխանության մեջ: Եթե շարժվենք այդ մեթոդով, ապա ոչ մեկը չպետք է լինի քաղաքականության մեջ, բացի նրանցից, ովքեր երբեք իշխանության մեջ չեն եղել, բայց դա երաշխիք չէ, որ եթե այսօր նրանք գան իշխանության, շատ ավել լավը կլինեն, քան այսօրվա իշանությունն է:

Ներկա քաղաքական դաշտը որքանո՞վ է արտահայտում Հայաստանի և Արցախի մարտահրավերներն այսօր:

-Բացարձակապես չի արտահայտում. այն խնդիրները, որ կան Հայաստանի և Արցախի առջև, քաղաքական դաշտը դրանցով չի ապրում, այս ներքին գզվրտոցները, քաղաքական դաշտում ընթացող պրոցեսները ցույց են տալիս, որ մեծ մասի համար դրանք ամբիցիաների, դիրքավորման հարցեր են: Բոլորի մոտ մարտահրավերների առումով ցածր պատասխանատվության զգացում կա:

 

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում