Friday, 31 05 2024
Մարվել են Շառլ Ազնավուրին նվիրված գեղաթերթիկ ու նամականիշը
00:45
Բայդենը գաղտնի թույլատրել է Ուկրաինային հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին
Հայաստանում 4-5 բալ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել
Ռուսական ալիքի վտարումը կարճ տևեց
Ընդդիմադիր շարժումն արագորեն անլրջանում է
Ոստիկանների հետ բանակցության ժամանակ կրակոց է արձակել
Վաղը գնալու ենք հաստատություններից մեկը, բայց չեմ ասի՝ որը. սյուրպրիզ է. Գալստանյան
Սև օպեր եմ բերելու ձեր գլխին. սրբազանը շարունակում է սպառնալ
Բերման է ենթարկվել «Արմավիրի» ԲԿ-ի փոխտնօրենը և շտապօգնության պետը
Սերժ Սարգսյանի խնամուց պահանջում են բնակարաններ, 21 հատ ոսկու ձուլակտոր, 1 մլրդ դրամ և այլն
Բալետային հրավառություն՝ Երևանում
Շինաշխատանքների ժամանակ բետոնե պանելն ընկել է քաղաքացու վրա, ով մահացել է
ՀՀ ինքնիշխանության համար սպառնալիք ներկայացնող երկրների ցուցակը
Հունիսի 1-ին Հանրապետության հրապարակն ավտոտրանսպորտի համար փակ կլինի
Լեհաստանի իրավապահների կողմից ահաբեկչության ֆինանսավորման մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել է Մեղրու մաքսակետում
Սրբազանը սպառնում է. ձերբակալել են նրա անվտանգությունն ապահովող անձին
Զելենսկին ակնկալում է, բայց Ալիեւը կմասնակցի՞ ուկրաինական Խաղաղության խորհրդաժողովին
Աղետալի կլինի Հայաստանի համար, եթե Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչվեն միջազգային ատյաններից
Մանր վնասատուները՝ Երևանի փողոցներում
Չտեսնված բան է՝ ցուցարարը արցունքաբեր գազ է կիրառել ոստիկանի նկատմամբ. բռնությունը երկու կողմից է
Գալստանյանի թևավոր աջակիցը
ՆԳՆ-ն դիմել է ԵՄ-ին ու ՄԱԿ գրասենյակին
Զախարովան՝ Կովկասում տրանսպորտային ուղիների մասին
Տեղադրվել է Ախթալայի և հարակից 6 գյուղերի հետ կապող հետիոտնային կամուրջը
21:30
Բնակարանների վաճառքը Բաթումիում նվազել է
21:20
Սլովենիայի կառավարությունը որոշել է ճանաչել Պաղեստինի անկախությունն ու ինքնիշխանությունը
21:10
Հանդիպել են Բլինքենն ու Ֆիդանը
Հարցազրույց Անդրանիկ Քոչարյանի հետ
Վրաստանում չի լինի «մայդան». իսկ ի՞նչ կլինի
Տեղական ռեսուրսներով կվերականգնենք միջպետական ճանապարհի վնասված բոլոր հատվածները. մասնագետը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները

Ընտրություններին հայտ ներկայացրած կուսակցություններից մեծ սպասելիքներ չկան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է «Համագործակցություն հանուն ժողովրդավարության» ՀԿ նախագահ Ստեփան Դանիելյանը։

– Այն քաղաքական ուժերը, որոնք առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հայտ են ներկայացրել հուսադրում են արդյո՞ք, որ Հայաստանը կունենա եվրոպական ապագա։

-Բայց այդ քաղաքական ուժերը ի՞նչ կապ ունեն եվրոպական ապագայի հետ և առհասարակ, ինչ ենք հասկանում «եվրոպական ապագա» ասելով: Եվ արդյո՞ք մենք այն վիճակում ենք, որ պետք է ապագայի մասին մտածենք: Մենք շատ հարաճուն խնդիրներ ունենք ներկայում լուծելու համար, առանց որոնց լուծման մենք ոչ թե եվրոպական, այլև առհասարակ որևէ ապագա չենք ունենալու, անգամ` ասիական: Չեմ կարծում, որ հայտ ներկայացրած կուսակցություններից մեծ սպասելիքներ կան: Դա է վկայում  նաև ընտրությունների հանդեպ հանրային անտարբերությունը:

 – Որքան էլ մենք տեսնենք քաղաքական դաշտում ուժեր, որոնք կողմ են եվրոպական կառավարման մոդելին, եվրոպական չափանիշներին, միևնույնն է արդեն կանխատեսելի է, որ Հանրապետականը իր ողջ ներուժն օգտագործելու է խորհրդարանում մեծամասնություն կազմելու համար։ Նմանատիպ սցենարի պարագայում հույս կա, որ Հայաստանը կշարժվի եվրոպական ուղով։

-Եթե «եվրոպական ապագա կամ ուղի» ասելով նկատի ունեք ժողովրդավարությունը` իր բոլոր բաղադրիչներով, ապա այդ ամենը հռչակված է մեր սահմանադրության մեջ և առանց վարանելու դրանք կարող ենք անվանել հայկական ուղի: Բայց ամբողջ խնդիրն այն է, որ միայն գրված է, սակայն չի գործում: Այսինքն բուն խնդիրը ոչ թե այդ ուղիներն են, այլ պարզ օրինականության հարցը: Եթե Հայաստանում օրենքը գործը, ապա կարող ենք ասել, որ Եվրոպական, կամ արևմտյան ուղով ենք գնում: Սակայն ես կնախընտրեի «օրենքի ուղի» արտահայտությունը: Հայաստանը արտաքին աշխարհից մեծ կախվածության մեջ է` Արցախի խնդիր, վարկերի պահանջ բյուջեյի դիֆիցիտը ինչ-որ կերպ փակելու համար, տնտեսական կախվածություն, անվտանգության հարցեր և այլն: Անգամ այդ պայմաններում եթե մենք որևէ առաջընթաց այդ ուղղությամբ ունեցել ենք, ապա դա հենց Արևմտյան աշխարհի ճնշումների արդյունքում է եղել: Հայաստանի իշխանություններին, ինչպես կրկեսի գազաններին շաքար տալով ստիպում են վարժեցնողների ցանկությունները կատարել, վարկերի, գրանտների և այլ պատիժների միջոցով են սպիպել քիչ, թե շատ փոփոխությունների գնալ: Սակայն միջազգային քաղաքականությունը վերափոխման փուլում է և չեմ կարծում, որ Եվրոպայի համար մեր տարածաշրջանը նույն հետաքրքրությունը ներկայացնի, ինչ առաջ: Եվրոպան հիմա իր խնդիրների մեջ է թաղված: Անգամ Վրաստանը և Ուկրաինան, որոնք մեծ զոհողությունների են գնացել, անորոշության մեջ են հայտնվել: Այլ է վիճակը Ամերիկայի պարագայում: Որքանով ես եմ հասկանում Թրամփի թիմի համար երկու հիմնական խնդիր կա` պահպանել և զարգացնել ԱՄՆ տնտեսությունը ի հաշիվ տնտեսական իզոլյացոնիզմի: Արտաքին քաղաքականության առումով երկու հիմնական մարտահրավեր են նշում` Չինաստան և Մերձավոր Արևելք: Կարծում եմ մեր տարածաշրջանում Ամերիկան ավելի ակտիվ կգործի, սակայն այդ ակտիվությունը ավելի քիչ գաղափարական բնույթ կունենա, ավելի շատ` պրագմատիկ: Հիշենք, որ Թրամփը խոստացել է պայքարել իսլամական տեռորիզմի դեմ և Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ` այսինքն ճանաչել այն որպես Իսրաելի մայրաքաղաք: Դա արաբական աշխարհը կարող է ընկալել որպես ապտակ: Այսինքն ձեր նշած խնդիրները Հայաստանի ԱԺ-ի հարթությունում չեն լուծվելու, անկախ նրանից, թե որ կուսակցություները կլինեն խորհրդարանում ներկայացված:

 

Լուսանկարը` civilnet.am-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում