ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը Facebook-ի իր էջում գրել է.
«Պարզվում է, Հայաստանը ունեցել է չինական AR1A հրթիռային համալիրներ դեռևս 2011 թվականից: Նրանցից մի քանիսը ցուցադրվել են Հայաստանի Անկախության 20-ամյակին նվիրված զորահանդեսին: Ցավոք, ինչպես հաճախ է լինում, մեր ունեցածը գնահատելու համար մեզ երբեմն երկար ժամանակ է հարկավոր:
Թե չէ` Ադրբեջան, ՍՄԵՐՉ, 2013, եսիմ ինչ…
Հայրենիքիս պաշտպանությունը հուսալի ձեռքերում է»:










































