Երեկ Միլանում տղամարդկանց Նորաձևության շաբաթի շրջանակներում տեղի է ունեցել Dolce&Gabbana-ի ցուցադրությունը: Շոուն հանդիսատեսին հետաքրքրել է ոչ միայն հագուստներով, այլև դրանք ներկայացրած մոդելներով, հայտնում է Spletnik-ը:
Աշուն-ձմեռ 2017/2018 հավաքածուն ներկայացնելու համար ապրանքանիշը հրավիրել է հանրահայտ ծնողների երեխաներին. հավաքվածների առաջ ներկայացել են Սիլվետր Ստալոնեի դուստրերը՝ Սոֆիան և Սեստինը, Սինդի Քրոուֆորդի որդին՝ Փրեսլի Հերբերը, Ջուդ Լոուի որդին՝ Ռաֆերթի Լոուն, Լայոնել Ռիչիի դուստրը՝ Սոֆիան, Պամելա Անդերսոնի որդին՝ Բրենդոն Լին, նաև Բրուքլին Բեքհեմի նախկին ընկերուհի Սոնյա Բեն Ամարը:
Աստղային երեխաներից շատերը, որոնք երեկ պոդիում են բարձրացել, с Dolce&Gabbana-ի հետ առաջին անգամ չեն համագործակցում. Սոնյա Բեն Ամարը, Ռաֆերթի Լոուն, Բրենդոն Լին պայմանագիր են ստորագրել ապրանքանիշի հետ դեռևս անցած տարի և արդեն հասցրել են մասնակցել ապրանքանիշի գովազդային արշավին:
Սոֆիա Ռիչին
Սոնյա Բեն Ամարը
Սեստին Ստալոնեն
Սոֆիա Ստալոնեն
Փրեսլի Հերբերը
Բրենդոն Լին
Ռաֆերթի Լոուն






































