Friday, 31 05 2024
13:15
Թրամփը դարձել է ԱՄՆ առաջին նախագահը, որը մեղավոր է ճանաչվել հանցագործության մեջ
13:05
Եվրոպական կյանքի չափանիշներ՝ Էֆեսի շնորհիվ․ Հայաստանում արդեն հասանելի են առողջության շվեյցարական և գերմանական երաշխիքները
13:01
Ucom-ի գլխավոր տնօրենը մասնակցել է Առաջնորդության դպրոցի ավարտական միջոցառմանը
Եվրաատլանտյան եւ եվրասիական «քաղաքակրթական բաժանարարը» Կրեշչատիկո՞վ կանցնի, թե՞ Սեւ ծովի կովկասյան առափնյակով
Ձեռնպահ մնալ անկած կենդանիներին ինքնուրույն ոչնչացնելուց. ՍԱՏՄ
Ակնհայտ է՝ ներքաղաքական խլրտումները օրակարգ են բերված, որ հետ շրջվի ապրիլի 5-ը
12:30
Կուբանի նավթաբազայում ԱԹՍ-ների գրոհի հետևանքով երեք ցիստեռն է բռնկվել. կան տուժածներ
Արևմուտքը շատ կոշտ կարձագանքի. հնարավոր են պատժամիջոցներ՝ «ռուսական օրենքին» առնչված բոլորի դեմ
Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի նախարարական համաժողովին Արթուր Մարտիրոսյանը ներկայացրել է ՀՀ կրթական համակարգը
Ոստիկանությունը հավաքի մասնակիցներին հորդորում է զերծ մնալ հակաիրավական գործողություններից
Գնել Սանոսյանն ու Անահիտ Մանասյանը շրջայց են կատարել աղետի գոտու տարբեր հատվածներում
Այս հաշվետվողականության ձևաչափը ինքս էլ չեմ համարում արդյունավետ.սա քննարկման առարկա պետք է դարձնենք
Վրաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է Հայաստանի իրավասու մարմիններին
Մի հանդիպման քաղաքական սղագրություն
Վաղ առավոտից շարունակում են Մ-6 միջպետական ճանապարհի մաքրման աշխատանքները
11:30
Գերմանիայի ՊՆ նախարարը այցելել է Մոլդովա
11:15
ԱՄՆ պետքարտուղարն ու Թուրքիայի ԱԳ նախարարը քննարկել են իրավիճակը Կովկասում
11:00
Հայաստանը չի մասնակցի ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի նիստին
Հանրապետության հրապարակը հունիսի 1-ին, ժամը 18:00-24:00-ն ամբողջությամբ փակ կլինի ավտոտրանսպորտի համար
Շուրջ 4․5մլն դրամի առերևույթ հափշտակության դեպք՝ «Հանրապետական անձավաբուժական կենտրոն»-ում
Քանին վերահաստատել է Իրանի պատրաստակամությունը՝ օգնելու Լոռու և Տավուշի մարզերում ջրհեղեղից տուժածներին
10:35
«CYBERGEN». Հայաստանում կայացել է կիբեռանվտանգության կոնֆերանս
10:30
Կարեն Վարդանյանը Այրվածքաբանության ազգային կենտրոնին նվիրել է 118 մլն դրամի բուժսարքավորումներ
10:15
Ազնավուր և Լեգրան երևանյան բեմին․ բալետային երեկոյի հովանվոր՝ Ֆասթ Բանկ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
10:01
Հայէկոնոմբանկի Visa Business քարտապանների համար ակցիայի ավարտին մնաց 2 շաբաթ
«Բրածեծի կանխավարկա՞ծ»
Մահացել է նկարիչ Էդվարդ Վարդանյանը
Հիասթափություն է սպասվում, նրանց հայտարարած նպատակներից որևէ մեկը չի իրականացել
Սպասվում է կարճատև անձրև

Եթե ՀՀԿ նավը խորտակվի, ես կռիս չեմ կարող դառնալ, նրանց հետ կխորտակվեմ. Աշոտ Աղաբաբյան

 «Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ)

-Պարոն Աղաբաբյան, հաշված ամիսներ են մնացել խորհրդարանական ընտրություններին: Արդեն կա՞ որոշում, կընդգրկվեք ցուցակո՞ւմ, թե ոչ:

-Իմ առաջադրվելը կապված է բարձրագույն մարմնի առաջարկից: Եթե կառաջարկեն, իհարկե, կլինեմ, եթե չեն առաջարկի, գոնե կասեն ինչի համար, ում համար: Եվ եթե դա էլ չասեն, ես՝ որպես հիմնադիր հանրապետական կուսակցության անդամ, միևնույն է, իմ կուսակցությանն եմ պաշտպանելու: Իհարկե շատ առաջարկներ են եղել, բայց ես բոլորին մերժել եմ: ՀՀԿ-ի մեջ, իհարկե, պետության բոլոր շերտերից մարդիկ կան: Ես պարտավոր չեմ կուսակցության մեջ որոշ մարդկանց հարգեմ կամ չհարգեմ, բայց դա պետական ազգային ցեղակրոն կուսակցություն է, այդ կուսակցությանը ժողովուրդը պետք է հավատա և հարգի իմ միջոցով, մի շարք իրոք անձնավորված մարդկանց միջոցով, այսօրվա վարչապետի միջոցով, որը պարտավորություն է վերցրել հայրենիքն այս պարտքերի միջից հանելու:

Ձեր կուսակցությունից, սակայն, մինչև հիմա առաջարկություն չեք ստացել, թեև կարճ ժամանակ է մնացել:

Լսեք, հաշված օրերի վերջում հանրապետականն իր խոսքը կասի, սա ստրատեգիա է: Այսօր  կուսակցությունները իրենց ցուցակներում մարդկանց են դնում, դրանով են փորձում ձայն շարել, բայց դրանք սաղ իրենց եղած-չեղածով, ժողովուրդը բոլորին լավ գիտի, և սա ժողովրդի ընտրությունն է: Հանրապետական կուսակցությունը իր՝ ժողովրդի սիրած անձերով պետք է ձայն հավաքի: Այս  բոլոր կուսակցությունները պրոյեկտներ են: ՀՀԿ-ն և կարող եմ ասել ՀՅԴ-ն պրոյեկտ չեն, դրանք ազգային, պետական արժեքներով ապրող մարդիկ են: Մեր մեջ կարող են լինեն այնքան խոտաններ, էլ չասած:

Դուք ասացիք, որ մյուս կուսակցությունները պրոյեկտներ են, իշխանությա՞ն պրոյեկտներն են:

-Ֆինանսավորողներին չեմ ճանաչում, բայց դրանք պրոյեկտներ են:

Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում Սեյրան Օհանյանի՝ քաղաքականություն վերադառնալուն և ընդդիմադիր բևեռ ձևավորելուն պաշտոնից հրաժարվելուց հետո:

-Սեյրան Օհանյանը պետական մտածողությանը տիրապետող տղա է: Ինքն իր Հայաստանի և Ղարաբաղի համար հզոր տղա է: Ես խնդրում եմ՝ Սեյրան Օհանյանին ոչ մեկի հետ չկապեք: Ինքն ազնիվ հայ է:

-Իսկ հնարավոր է, դուք ինչ-որ կետից մտածեք նրան միանալու մասին:

-Ես ոչ մեկին միանալու խնդիր չունեմ: Ես ունեմ Հանրապետական կուսակցություն, որի միակ կենդանի հիմնադիրն եմ, ես չեմ կարող լքել իմ նավը: Եթե կխորտակվի, ես կռիս չեմ կարող դառնալ, ես այդ նավի հետ կխորտակվեմ:

-Պարոն Աղաբաբյան, այս տարի դուք ընդհանրապես չմասնակցեցիք նիստերին, վիրավորված էի՞ք ձեր կուսակցությունից…

-Ես ոչ մեկից վիրավորվելու իրավունք չունեմ, ես կարող եմ չհամաձայնել, բայց դա վիրավորանք չէ: Այսօր հին Նոր տարվա առաջին օրն է: Սա մեր պապերի Նոր տարին է և պետք է մեր պապերի կենացը խմենք:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում