«Մանչեսթեր Սիթի»-ն ու Պաբլո Սաբալետան նոր համաձայնագիր են կնքել, որ կգործի մինչև 2017 թվականը, հայտնում է անգլիական ակումբի պաշտոնական կայքը:
Սաբալետան «Մանչեսթեր Սիթի» է տեղափոխվել 2008 թվականին «Էսպանյոլ»-ից: Այդ օրվանից ի վեր նա 175 խաղ է անցկացրել «Սիթի»-ի կազմում:
Նախորդ մրցաշրջանում խաղացողը մասնակցել է 30 խաղի, որոնցից միայն մեկն է սկսել պահեստայինների նստարանին:







































