Գերմանիայի հատուկծառայությունները մեղադրել են Ռուսաստանին Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների համակարգային խարխլման մեջ։ Այս մասին հայտնում է Spiegel շաբաթաթերթը՝ հղում անելով գերմանական կառավարության համար կազմված նոր զեկույցին։
Զեկույցը պատրաստվել է Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայության և սահմանադրության պահպանման դաշնային գերատեսչության հետ համատեղ։
Spiegel-ի տվյալներով՝ զեկույցի հեղինակները եզրակացություն են անում, որ Ռուսաստանն արդեն երկար տարիներ ազդեցություն է ցուցաբերում ԵՄ երկրներում, միտումնավոր փորձում սրել Արևմուտքում առկա սոցիալական կոնֆլիկտները՝ ձգտելով հարցականի տակ դնել ԱՄՆ-ի հետ սերտ կապերը։
Ինչպես հայտնում է թերթը, ներկայում գերմանիայի կառավարությունում ընթանում է քննարկում այն մասին, թե ինչպես պետք է ծանոթացնել բունդեսթագի պատգամավորներին և հանրությանը զեկույցի բովանդակությանը, և արդյո՞ք դրանում կա անհրաժեշտություն։
Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունները վատացել էին՝ կապված Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ։







































