Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության մեկնարկից Սիրիայի հյուսիսում վնասազերծել են 2085 ահաբեկչի։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի կայքում։
Հաղորդվում է, որ թուրքական զինված ուժերի կողմից վնասազերծված ահաբեկիչներից 1775-ը հանդիսանում են ԴԱԻՇ ահաբեկչական կազմակերպության անդամներ, իսկ 310-ը՝ «Դեմոկրատական միություն» կազմակերպության անդամներ։
«Եփրատ վահան» գործողության մեկնարկից ի վեր Թուրքիայի դաշնակից Սիրիայի ազատ բանակը վերահսկողություն է սահմանել Սիրիայի հյուսիսի 226 բնակավայրերի նկատմամբ։
Ահաբեկիչներից ազատագրվել է 1870 քառակուսի կմ տարածք։
«Եփրատի վահան» գործողությունը հակաահաբեկչական կոալիցիայի ինքնաթիռների աջակցությամբ անցկացվում է անցած տարվա օգոստոսի 24-ից։







































