Ֆրանկֆուրտի ավտոսրահում հանդիսատեսի դատին կներկայացվի նոր Picanto-ն, ոը կկարողանա աշխատել ոչ միայն բենզինով, այլև գազով՝ պրոպան-բութանով: Ավտոմեքենան վաճառքում կհայտնվի արդեն այս տարի:
Այն կունենա եռագլան շարժիչ: Նման շարժիչով մեքենան սովորաբար 100 կմ-ի համար 5.4 լիտր բենզին է ծախսում: Գազի դեպքում ավտոմեքենան 100 կմ-ի համար 5.8 լիտր է ծախսում: Եթե մեքենան ունի «սթարթ-սթոփ» համակարգը, ապա գազի ծախսը 100 կմ-ի համար կդառնա 5.6 լիտր:
Kia Picanto-ն ունի 35 լիտր տարողությամբ բենզաբաք և 27 լիտրանոց բալոն՝ գազի համար:
Այս մասին հաղորդում է Auto.vesti-ն:







































