Tuesday, 30 06 2026
Կասեցվել է «Գանձակ կաթ» ապրանքանիշի «Պանիր Լոռի»-ի արտադրությունը
Մարդու իրավունքների պաշտպանն ընդունել է Էստոնիայի գլխավոր դատախազին
Անտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռ
Իսրայելի վարչապետն ու պաշտպանության նախարարն այցելել են Լիբանանի անվտանգության գոտի
22:24
Մեծ Բրիտանիան կհատկացնի ավելի քան 5 միլիարդ ֆունտ ստեռլինգ զինված ուժերում անօդաչու սարքեր ներդնելու համար
Սյունիքում փրկարարները փրկել են Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակի
22:21
Թրամփը Կոնգրեսին կոչ է արել սահմանափակել ծննդյան հիմքով քաղաքացիության իրավունքը
«Ձեր աշխատանքը մարդկանց համար ամենազգայուն պահերին դառնում է հենարան». Տիգրան Ավինյան
Վրաստանի ՆԳ նախարարն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
22:00
ԱՄՆ մուտքի վիզա, դեմքի սկանավորում․ աշխարհ, որտեղ AI-ը հետևում է մեզ
21:50
ԱՄՆ-ում ևս վտանգավոր շոգի ալիք է սկսվել
Հայոց ցեղասպանության ճանաչումը վարչապետ Նեյթանյահուի որոշումն է. նրա խնդիրը միայն Էրդողանը չէ
21:30
Ուկրաինան SCALP հրթիռներ արտադրելու լիցենզիա ստանալու համար բանակցություններ է վարում Ֆրանսիայի հետ
Այո՛, «չամադանով» փող են բաժանել, և հիմա ՍԴ-ում երևում է նրանց ողջ թշվառությունը
21:07
Երկրաշարժի ժամանակ Վենեսուելայում փլուզվել է արտաքսվածների հյուրանոցը
ՍԴ-ն իրավասու է ընտրություններին արտաքին միջամտության դեմ օրինակ իմունիտետի առաջարկություններ ներկայացնել
20:50
Լիտվայի Սեյմը վարչապետի պաշտոնում հաստատել է սոցիալ-դեմոկրատների առաջնորդ Սինկևիչուսին
Հայաստանում իրականացվում է անասնաբուժական և լաբորատոր ծառայությունների միջազգային գնահատում
20:30
Հորմուզի նեղուցում իրավիճակի սրումը կանխելու համար ստեղծվել է հատուկ կապուղի. Կատարի ԱԳՆ
Ավագ դպրոցների ընդունելությունը կիրականացվի առցանց հայտագրմամբ՝ երկու փուլով
20:10
Իրանը բանակցություններ կվարի Կատարի հետ. Բաղայի
20:00
Նոր հնարավորություններ ՓՄՁ-ներին. Հայէկոնոմբանկը և ԻՐԻՍ բիզնես ինկուբատորն ամփոփում են ծրագրի արդյունքները
Թուրքիան կարող է վաճառել ռուսական C-300-ը երրորդ երկրի՝ ամերիկյան F-35-երի ծրագրին վերադառնալու համար. Euractiv
Երևանը քննարկում է քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրեր ԱՄԷ ընկերությունների հետ
19:30
Եվրահանձնաժողովն Ուկրաինային 3,9 մլրդ եվրո է հատկացնում ԱԹՍ-ների համար
ՀԷՑ-ը հերքել է քվեարկության օրը մի շարք ընտրատեղամասերում մասսայական հոսանքազրկումներին մասին լուրերը
19:10
ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղիղ բանակցություններ չեն նախատեսվում. Կատարի ԱԳՆ
Բաքվից պրոտոկոլային «կրակոց» հնչեց. հայերի եղեռնի ճանաչումը խոչընդոտ չէ Իսրայելի հետ հարաբերությանը
18:50
Մեծ Բրիտանիան մտադիր է պաշտպանության ծախսերը 2029 թվականից հետո մեծացնել մինչև ՀՆԱ-ի 3%-ը
Իշխանության մեծագույն մեղքը քաղաքական դաշտն օտար կապիտալից չազատելն էր. ռադիկալ ոչինչ չեն արել

Ինչու և ինչպես Մինսկի խումբը շրջանցեց հայկական կողմի «անհերքելի ապացույցը»

Ի՞նչ էր իրականում ասում Մինսկի խումբը դեկտեմբերի 29-ի միջադեպի մասին իր  հայտարարության մեջ, ինչո՞ւ չէր նշվում, թե ով է հարձակվող կողմը, կամ ինչո՞ւ էին համանախագահները հիշել միջազգային մարդասիրական նորմերի մասին՝ հայկական կողմից պահանջելով վերադարձնել ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերում վնասազերծված ադրբեջանցի զինծառայողի դին, ինչը չարեցին, օրինակ, 2016թ. ապրիլին:

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը իր մեկնաբանությունը ունի այս հարցերի առնչությամբ: Նրա խոսքով՝ ապրիլյան պատերազմից հետո այլ բան հնարավոր էլ չէր սպասել Մինսկի խմբից, որովհետև համանախագահները պատշաճ գնահատական չտվեցին նույնիսկ 2016թ. ապրիլին ադրբեջանական զինուժի կողմից կատարված պատերազմական հանցագործություններին:

rus145707983072

Քաղաքագետը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում կարծիք հայտնեց, որ իրականում Մինսկի խմբի ասածը մոտավորապես հետևյալն է. «Մենք չենք կարող ասել, թե ով է մեղավոր, որովհետև կյանքի չեն կոչվել Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, հետևաբար մեզ մնում է միայն կոչ անել հայկական կողմին, որ մարդասիրական իրավունքի տեսանկյունից դիակը վերադարձնի Ադրբեջանին»: Այս իմաստով Սաֆարյանը խիստ քննադատության է ենթարկում ՀՀ իշխանություններին, որ չկարողացան հասնել հասցեական գնահատականների ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ, և ՀՀ ԱԳՆ-ին, որ վերջինս հենց դեկտեմբերի 29-ին չի պահանջել միջադեպերի հետաքննության մեխանիզմի կիրառում:

«Հայկական կողմը մտածել է, թե դիակը իր մոտ պահելով՝ իր մոտ է պահում անհերքելի ապացույց, որը չի կարող շրջանցել Մինսկի խումբը: Մինսկի խումբն էլ ապացուցեց, որ կարող է շրջանցել այդ ամենը, որովհետև Մինսկի խումբը արդեն շրջանցել է ապրիլյան պատերազմը»,- նշեց մեր զրուցակիցը:

– Պարոն Սաֆարյան, ինչպե՞ս եք գնահատում Մինսկի խմբի վերջին հայտարարությունը դեկտեմբերի 29-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի մասին և ինչո՞վ եք բացատրում հայտարարության շեշտադրումները: Համաձա՞յն եք արդյոք մի շարք մեկնաբանների հետ, որ այդ գնահատականները օբյեկտիվ և համարժեք չէին կատարվածին:

– Իհարկե, համարժեք չէին: Ի՞նչ է մոտավորապես ասել Մինսկի խումբը հայտարարության մեջ. ասել է՝ «տեղի է ունեցել ինչ-որ մի բան, հարձակում է տեղի ունեցել հայ-ադրբեջանական սահմանի հանդեպ, որի համար երկուսդ էլ իրար եք մեղադրում, մենք, ներեցեք, չենք կարող ասել, թե ով է ձեզնից արել դա, Վիեննայի ու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները կյանքի չեն կոչվել, հետևաբար մեզ միայն մնում է կոչ անել հայկական կողմին, որ մարդասիրական իրավունքի տեսանկյունից դիակը հանձնի ադրբեջանցիներին»: Սա՛ է Մինսկի խմբի ասածը, և, իհարկե, գնահատական չկա: «Հարձակում սահմանի նկատմամբ». ո՞ւմ կողմից, ո՞վ է հարձակվել: Այս իմաստով, չեմ կարծում, Մինսկի խումբը տեղեկացված չէ միջադեպի մանրամասներին, կամ կողմերը ապացույցներ չեն տրամադրել Մինսկի խմբին: Վստահ եմ, որ այդ ապացույցներն ուղարկվել են ում որ պետք է, ասենք՝ ԵԱՀԿ գործող նախագահի հատուկ ներկայացուցիչ Կասպրշիկին և համանախագահներին հայկական կողմից տրամադրվել են լուսանկարներ, ապացույցներ այն մասին, որ հարձակվող կողմը եղել է Ադրբեջանը և ետ է շպրտվել: Թե ինչ է ներկայացրել Ադրբեջանը՝ դժվար է ասել: Համենայնդեպս, մի բան հստակ է՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը մեղքը գցել է հայկական կողմի վրա, որ իրենք հարձակվել են և առևանգել ադրբեջանցի զինծառայողին:

Իհարկե, այլ բան չէինք էլ կարող սպասել Մինսկի խմբից: Եթե ապրիլյան պատերազմի նման իրադարձությունը չարժանացավ պատշաճ գնահատականի, հայկական կողմը չկարողացավ հասնել նրան, որ հենց այդ ժամանակ հանձնաժողով ստեղծվի՝ կապված պատերազմի հետ, ինչպես, օրինակ, ստեղծվեց վրաց-ռուսական պատերազմի դեպքում, եթե Ադրբեջանը անպատիժ մնաց միջազգային հումանիտար իրավունքի խախտումների համար (հիշենք Թալիշում կատարվածը, զինվորներին գլխատելը և այլն), և հայկական կողմը այս ամենի վրա միայն PR արեց, խոստումներ տվեցին՝ սկսած ԱԺ փոխնախագահից ու նախագահից մինչև ամենատարբեր մակարդակներ, թե հայկական կողմը ներկայացրել է բոլոր ապացույցները, բայց ՀՀ իշխանությունները չհասան որևէ հասցեական գնահատականի ապրիլյան իրադարձությունների վերաբերյալ, ի՞նչ պիտի լիներ Չինարիի միջադեպի վերաբերյալ: Եթե վերհիշենք, թե ինչ հայտարարություն արեց Մինսկի խումբը հայկական ուղղաթիռի խոցման կապակցությամբ 2014թ. աշնանը, նույն տեքստն է. Մինսկի խումբը կոչ արեց ադրբեջանական կողմին թույլ տալ հայկական կողմին մոտենալ զոհված հայ զինծառայողների մարմիններին, բայց դրանից ավելի ոչինչ չարեց: Ադրբեջանը դրանից հետո էլ շարունակեց արգելափակել, խոչընդոտել դիակների վերադարձը, և հայկական կողմը միակողմանի ռազմական գործողության միջոցով միայն կարողացավ ստանալ դիակները: Ուզում եմ ասել՝ մենք արդեն տեսել ենք այսպիսի հայտարարություն: Ուստի բացարձակապես զարմացած չեմ: Հիասթափված եմ ՀՀ արտաքին քաղաքականության անողնաշարությունից:

– Ի՞նչ կարող էր անել Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը: Եվ հիշենք, որ ՀՀ ԱԳ նախարար Նալբանդյանը արձագանքել է Մինսկի խմբի հայտարարությանը՝ ասելով, որ «երբ ադրբեջանական դիվերսանտը վնասազերծվում է հայկական դիրքերում, առանց մեխանիզմի էլ բոլորի համար պարզ է, թե ով է հարձակվել»:

Գիտեք, որևէ մեկը չի էլ արձագանքելու Էդվարդ Նալբանդյանի այդ մեղմասացությանը, որովհետև երբ մենք հարց ենք տալիս Հայաստանում Էդվարդ Նալբանդյանին, թե ինչո՞ւ գնահատական չի տրվում ապրիլյան պատերազմին, ասում է՝ բոլորն էլ գիտեն՝ ով է արել: Եթե ՀՀ արտաքին գործերի նախարարին բավարարել է այդ վիճակը ապրիլյան իրադարձությունների կապակցությամբ, որ բոլորը գիտեն, բայց իրավունք ունեն չասելու, թե ով է արել, սպասում եք, որ Նալբանդյանի այս արձագանքից հետո որևէ բան փոխվելո՞ւ է: Իհարկե՝ ոչ: Նալբանդյանը հիմա ուրիշ բան պիտի ասեր, ավելի ճիշտ՝ ոչ թե հիմա, այլ հենց դեկտեմբերի 29-ին: ՀՀ ԱԳՆ-ն հենց այն ժամանակ, երբ տեսավ, որ Ադրբեջանը մեղքը բարդում է հայկական կողմի վրա, պիտի պահանջեր հետաքննության մեխանիզմ կիրառել: Ասել եմ և կրկնելու եմ՝ ԵԱՀԿ փաստաթղթերը ունեն բազմաթիվ մեխանիզմներ, օրինակ՝ փաստահավաք առաքելության իրականացում և դրանց ներկայացում: Թող ՀՀ ԱԳՆ-ն դեկտեմբերի 29-ին պահանջեր դա իրականացնել: Ինչո՞ւ չի պահանջել և ինչո՞ւ չի պահանջում նաև այժմ:

ՀՀ ԱԳՆ խոսնակը դեկտեմբերի 29-ին հայտարարեց, որ ԱԳՆ-ն համապատասխան քայլեր է ձեռնարկում ադրբեջանական դիվերսիոն ներթափանցման հետ կապված: Ենթադրվում է, որ այդ աշխատանքները տարվում են միջազգային կառույցների հետ: Ինչո՞ւ այդ աշխատանքների արդյունքներն այդպես էլ չերևացին:

Ես նորից եմ ասում՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունում մարդ չի մնացել, որ ապրիլյան պատերազմից հետո չասի, որ Հայաստանը դիմել է համապատասխան կառույցներին խոշտանգումների և բարբարոսությունների համար: Խնդրում եմ ինձ ասեք՝ ո՞ւր են այդ աշխատանքի արդյունքները: Արդեն մեկ տարին է լրանում: ՀՀ իշխանությունը պարզապես ստերով է կերակրում հասարակությանը, ուրիշ ոչնչով:

– Ամեն դեպքում, ի՞նչ տողատակեր կամ ենթատեքստեր եք տեսնում Մինսկի խմբի հայտարարության մեջ: Օրինակ՝ Մինսկի խումբը դժգոհ է այն հանգամանքից, որ հայկական կողմը չի՞ վերադարձրել ադրբեջանցու դին, կամ այն հանգամանքից , որ բանակցություններ չե՞ն վերսկսվում, թե՞ կան այլ պատճառներ:

– Կարծում եմ՝ հիմնական պատճառն այն է, որ հայկական կողմը մտածել է, թե դիակը իր մոտ պահելով՝ իր մոտ է պահում անհերքելի ապացույց, որը չի կարող շրջանցել Մինսկի խումբը: Մինսկի խումբն էլ ապացուցեց, որ կարող է շրջանցել այդ ամենը, որովհետև Մինսկի խումբը արդեն շրջանցել է ապրիլյան պատերազմը: Հայկական կողմը սպասում էր, որ կգան, կտեսնեն, ապացույցներ կտրամադրվեն, դիակի՝ այստեղ գտնվելը ամենախոսուն վկայությունն է, որ Ադրբեջանն է հարձակվել: Չարեցին դա: Բայց քանի որ Ադրբեջանը չի կարողանում «Կարմիր խաչ»-ի միջոցով ստանալ դիակը, դիմել է Մինսկի խմբին, այդ պատճառով էլ Մինսկի խումբը ուշացած հայտարարություն է արել, որ «լավ, ինչ եղել-չի եղել, գոնե դիակը վերադարձրեք»: Ասածը մոտավորապես հետևյալն է՝ «ինչ եղել-չի եղել, ձեր մեղքով է եղել, իրար վրա եք գցում, դուք եք մեղավոր, որ հետաքննության մեխանիզմները ներդրված չեն, հետևաբար գոնե մարդասիրական իրավունքի պահանջները կատարեք»:

– Իսկ սա կարո՞ղ է խրախուսել ադրբեջանական կողմին հետագայում դիվերսիոն հարձակումներ կատարելու համար:

– Այո, այո, ես առիթ եմ ունեցել քանիցս կրկնելու, որ, իհարկե, լայնածավալ պատերազմի ռիսկերը ամբողջովին բացառված չեն, բայց այս շրջանում մենք խնդիր ունենք նմանատիպ լոկալ միջադեպերը կանխելու, իսկ դրանք կանխելու համար Ադրբեջանը գոնե մի անգամ պիտի հայտնվի թակարդի մեջ: Հայկական կողմը այդ թակարդը չի դրել:

– Ի՞նչ նկատի ունեք:

– Ես ասացի, առաջին իսկ օրից ասել եմ, նույնիսկ Մինսկի խմբի համանախագահների առաջ եմ բարձրացրել այդ խնդիրը, որ եթե Հայաստանը և Ադրբեջանը միացել են ԵԱՀԿ բոլոր փաստաթղթերին, և այդ փաստաթղթերում ամրագրված են կոնկրետ գործիքներ, որոնք թույլ են տալիս նման վեճերի դեպքում իրականացնել տարբեր դաշտային առաքելություններ, փաստահավաք առաքելություններ, ներկայացնել զեկույցներ և այլն, և այլն, ինչո՞ւ եք դարձել Ադրբեջանի պատանդը, որ Ադրբեջանը պիտի համաձայնի, որպեսզի իր կողմից հավանության արժանացած մեխանիզմը կիրառվի:

– Միջադեպերի հետաքննության մեխանիզմների ներդրման ուղղությամբ առաջընթաց պե՞տք է սպասել սրանից հետո:

– Մինսկի խումբը, հատկապես արևմտյան համանախագահները ակնհայտորեն իրենց խնդիրն են լուծում, և թերևս այս ամենում միակ դրական բանը դա է, որ կրկին առաջին պլան է բերվում Վիեննայի պայմանավորվածությունների կատարման խնդիրը՝ հետաքննության մեխանիզմների կիրառումը: Իրենց հայտարարության տեքստը հետևյալն է՝ «դուք եք մեղավոր, չեք ներդրել մեխանիզմները, դրա համար հիմա իրար եք մեղադրում, հետևաբար մենք միայն կարող ենք ասել, որ գոնե մարդասիրության նորմերը հարգեք, և եթե չեք ուզում դա լինի, ուրեմն ներդրեք այդ մեխանիզմները»: Բայց նորից՝ ինչպես Ղարաբաղյան հակամարտության ամբողջ պրոցեսն է դարձել Ադրբեջանի պատանդը, որ նա պիտի համաձայնի կարգավիճակի հարցին, այնպես էլ հիմա հետաքննության մեխանիզմի հարցն է դարձել Ադրբեջանի պատանդը:

– Իսկ ընդհանրապես Մինսկի խմբի այս կեցվածքն ու այս միջադեպը որևէ դաս տալի՞ս են մեզ, հատկապես նրանց, ովքեր բացարձակացնում են ԼՂ հիմնախնդրի կարգավորման միջազգային երաշխիքները և Մինսկի խմբի դերակատարումը:

– Բոլոր գործիքներն էլ թերի են՝ առանց մեկը մյուսի: Ես ինքս էլ բազմաթիվ անգամ ասել եմ՝ դրանք 100 տոկոսանոց երաշխիք չեն պատերազմը կանխելու, բայց որևէ միջադեպ, որը կենթարկվի հետաքննության և կդառնա, այսպես ասած, դատաստանի առարկա, և որևէ մեկը կնստի մեղադրյալի աթոռին՝ հրադադարի ռեժիմը խախտելու համար, դա արդեն լուրջ պրոցես կդառնա: Բայց անգամ այս պարագայում, ճիշտ եք, միջազգային նորմերը թուլացել են, միջազգային կառույցների դերը թուլացել է, և ուկրաինական, սիրիական ճգնաժամերը լավագույն ապացույցն են, որ միջազգային կառույցները և նորմերը ի վիճակի չեն պահպանել գլոբալ անվտանգությունը կատարյալ ձևով: Իհարկե, դա էլ պիտի լինի, բայց դրա կողքին պիտի լինի նաև ուժեղ Հայաստան, որի վրա չկարողանան հարձակվել: Բոլոր բաղադրիչները միասին պիտի լինեն, եթե ուզում ենք խոսել կոնֆլիկտի լիակատար «մենեջմենթի»՝ կառավարման մասին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում