Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հակամարտության կողմերին կոչ են անում ապահովել խոցված ուղղաթիռի նկատմամբ հասանելիությունը: Այս մասին գրում է TASS-ը` վկայակոչելով կազմակերպության կայքում տեղադրված Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի դեսպանների համատեղ հայտարարությունը:
«Մենք կողմերին կոչ ենք անում դադարեցնել կործանման վայրի մերձակայքում կրակը և ապահովել հարակից տարածքի անվտանգությունը»,- ընդգծել են նրանք:
Համանախագահները նաև ադրբեջանական կողմին կոչ են արել թույլ տալ զոհերի մարմինները տանել, իսկ Հայաստանին` նպաստել այդ մարդասիրական դրության կարգավորմանը:
Երեք միջնորդ երկրների դեսպանները` Իգոր Պոպովը, Պիեռ Էնդրյուն և Ջեյմս Ուորլիքը «խորապես անհանգստություն են հայտնել, որ մինչ օրս ուղղաթիռի կործանման վայրում մարդասիրական հասանելիություն չի ապահովվել, որն ադրբեջանից զինվորականները խոցել են նոյեմբերի 12-ին և որի բեկորները գտնվում են չեզոք գոտու ականապատ տարածքում»:
«Մենք ընդգծում ենք մեր պահանջը, որը ձևակերպված է նոյեմբերի 12-ի հայտարարությամբ`կողմերին հիշեցնելով հրադադարի ռեժիմը պահպանելու անհրաժեշտության մասին և կատարել Սոչիում, Նյուփորթում, Փարիզում իրենց վրա վերցված պարտականությունները`հակամարտության խաղաղ լուծումը գտնելու համար»,-ասվում է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ նոյեմբերի 2-ին Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ ադրբեջանական բանակը խոցել է Լեռնային Ղարաբաղի Մի-24 ռազմական ուղղաթիռը:








































