Thursday, 02 07 2026
Արմեն Գրիգորյանն ու Ուրսուլա ֆոն դեր Լայենի խորհրդականը քննարկել են Հայաստան-ԵՄ համագործակցության օրակարգը
Ընտրակաշառատու սրիկաները պետք է պատժվեն ու պատժվելու են․ Ալեքսանյան
15:45
Լեհաստանում Բելառուսի հետախուզական ծառայությունների համար լրտեսության կասկածանքով երկու մարդ է ձերբակալվել
ԱԺ ում էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար ունեցել ենք սահմանադրական խոչընդոտ․ Մանավազյան
Առաջարկվում է ընտրելու իրավունք տալ վերջին 2 տարում ՀՀ-ում առնվազն 366 օր գտնված քաղաքացիները
Ուզո՞ւմ եք մարդկանց բերել ու այստեղ «ընտրացնե՞լ»․ չի՛ ստացվելու․ Հովհաննիսյանը՝ ընդդիմությանը
15:25
Wildberries-ը թանկացնում է վաճառողների համար միջնորդավճարները
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին

Դինքի սպանության օրը հիշատակի արարողություններ կկազմակերպվեն աշխարհի տարբեր քաղաքներում

Ստամբուլի հայկական «Ակօս» պարբերականի նախկին գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության տարելիցի կապակցությամբ Թուրքիայում, ինչպես նաև մի շարք այլ երկրներում հիշատակի արարողություններ կիրականացվեն: Այս մասին տեղեկացնում է «Ակօս» պարբերականը:

Թուրքիայում նախատեսված գլխավոր միջոցառումները տեղի կունենան Անկարայում և Ստամբուլում: Մայրաքաղաք Անկարայի Յուքսել պողոտայում հունվարի 19-ին կկազմակերպվի հավաք, այնուհետև դրա մասնակիցները հանդես կգան հայտարարությամբ:

Ստամբուլի միջոցառումները մեկնարկում են հունվարի 13-ից: «Ջեզայիր» հավաքների սրահում տեղի կունենա «10 տարի առանց Դինքի» միջոցառումը, որի կազմակերպիչներից է «ԴուրԴե» իրավապաշտպան հարթակը: Հունվարի 14-ին «Իսմայիլ Բեշիքչի» հիմնադրամում նախատեսված միջոցառմանը ելույթ կունենա «Ակոս» պարբերականի հայերեն բաժնի խմբագիր Բագրատ Էստուկյանը: Ինչպես ամեն տարի, այս տարվա հունվարի 19-ին ևս գլխավոր հիշատակի արարողությունը կկայանա «Ակօս» պարբերականի խմբագրության նախկին շենքի մոտ` այն վայրում, որտեղ սպանվել էր Դինքը:

Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում հունվարի 19-ին Մաքսիմ Գորկու անվան թատրոնում կկազմակերպվի երեկո «Հրանտ Դինքին հիշել և հասկանալ» խորագրով: Արարողությանը կմասնակցեն թուրք հայտնի լրագրող Ջան Դյունդարը, դերասանուհի Արսինե Խանջյանը և այլոք:

Ֆրանսիայում հիշատակի արարողություններ կիրականացվեն միանգամից երկու քաղաքում` Լիոնում և Փարիզում:

Կանադայի Տորոնտո քաղաքում հունվարի 22-ին նախատեսված միջոցառմանը ելույթ կունենա Բունդեսթագի պատգամավոր Ջեմ Օզդեմիրը: Իսկ հունվարի 21-ին Օտտավայում նախատեսված միջոցառմանը կներկայացնի «Տան մյուս կողմը» (“The Other Side of Home”) փաստագրական ֆիլմը:

Դինքի սպանության օրը` հունվարի 19-ին, նրա հիշատակին միջոցառում կկազմակերպվի Լոնդոնի Սուրբ Սարգիս եկեղեցում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում