ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության կոմիտեն մասնավոր նվիրատվությունների շնորհիվ հավաքել է ռեկորդային գումար՝ 90 միլիոն ԱՄՆ դոլար, հաղորդում է Associated Press-ը։
Գործակալության տվյալներով՝ 2009թ․ Բարաք Օբաման երդմնակալության համար հավաքել է շուրջ 55 միլիոն դոլար, իսկ երկրորդ երդմնակալության համար՝ 43 միլիոն դոլար։
«Չեմ կարող պատկերացնել, թե նրանք ինչպես կծախսեն այդ գումարը, և ինչու են շարունակում դեռ գումար հավաքել։ Մենք զբաղվել ենք մեր երկրի պատմության մեջ երկու ամենախոշոր միջոցառումների կազմակերպմամբ և երբեք դրան մոտ գումար չենք ծախսել»,-հայտարարել է Օբամայի երդմնակալության կոմիտեի ղեկավար Սթիվ Քերիգանը։
Թրամփի երդմնակալության կոմիտեի ներկայացուցիչը նշել է, որ դրամահավաքը շարունակվում է և կարող է գերազանցել 90 միլիոն դոլարը։









































