Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

Գործարար Էդմոնդ Խուդյանը Հայաստանում հանդիպել է խաբված գնորդներից Լուսինե Գյուլխասյանին

Հայաստանում միլինավոր դոլարների ներդրում կատարած, սակայն հետագայում իր հիմնադրած ընկերությունը սնանկացված հայտնաբերած ամերիկահայ գործարար Էդմոնդ Խուդյանը օրեր առաջ Հայաստանում հանդիպել է Մաշտոցի 33-ից տուն գնած, սակայն խաբված հերթական գնորդ Լուսինե Գյուլխասյանի հետ: Լուսինե Գյուլխասյանը, ինչպես արդեն հայտնի է, իր բնակարանի գործով դատավարությամբ վերջին նիստին էր միջնորդել վկայության հրավիրել նաև գործարար Էդմոնդ Խուդյանին: Վերջինս օգոստոսի առաջին տասնօրյակում Հայաստանում էր ինչպես տուժած գնորդի հետ հանդիպելու, այնպես էլ այս պահին ՊԵԿ քննչական ծառայությունում գտնվող քրեական գործի նախաքննության ընթացքի վերաբերյալ որևէ նորություն ստանալու և փաստաբաններ Լեռնիկ Հովհաննիսյանի և Նիկոլայ Բաղդասարյանի հետ հետագա անելիքները ճշտելու համար:

Այն մասին, որ իր միջոցներով հիմնադրած ընկերությունը թալանել են ու չեն վճարել պետական հարկերը, ինչի արդյունքում Էդմոնդ Խուդյանն ու բազմաթիվ քաղաքացիներ կրել են հսկայական վնասներ, գործարարը բազմիցս է հայտարարել: Այս գործով իր և բազմաթիվ քաղաքացիների կրած վնասների մասին մեզ հետ զրույցում գործարարը նշեց, որ եթե նախկինում, երբ ինքը նոր էր հայտարարել հանցագործության մասին իր և բնակիչների համատեղ վնասները ակնհայտ չէին, ապա պետական հարկերը չվճարելու համար պետությունը հսկայական վնասներ էր կրել և դատախազությունը դեռ այն ժամանակ պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկեր ընկերության մնացած տարածքների վրա արգելանք դնելու ուղղությամբ և կանխեր մանգասարյանի կողմից ընկերության գույքի հետագա թալանը: «Եթե ինձ և մի շարք գնորդների տուժող չէին ճանաչում, ապա Հայաստանի Հանրապետությունը հաստատ տուժել էր և պետական շահը պահանջում էր կանխել Մանգասարյանի կողմից փողերի լվացման հետագա գործունեությունը, սակայն Վ. Մանգասարյանն այն ժամանակ հնարավորություն ստացավ մնացած տարածքները ևս օտարելու:

«Այս պահին ըկերության սանանկացման վերաբերյալ գործի քննությունը շարունակվում է ՊԵԿ քննչականում, հանցագործներիցՎլադիսլավ Մանգասարյանին առաջադրված է մեղադրանք և ես հույս ունեմ, որ վերջապես լուծում կստանան իմ գործով մյուս օրակարգային հարցերը: Իսկ այս պահին օրակարգային հարց է ընկերության մնացած գույքի վրա արգելանք դնելու խնդիրը, քանի որ հակառակ դեպքում ընկերությունից յուրացված տարածքները դեռևս շարունակվում են վերավաճառվել: Բացի դրանից՝ միլիոնավոր դալորների վնասներ կրելուց հետո ես մինչ օրս դատավարական կողմ չեմ, օրակարգային հարց է նաև իմ՝ տուժող ճանաչվելը, որպեսզի իրավասու լինեմ դիմումներ ներկայացնելու և գործի ընթացքին հետևելու»,- Սփյուռքահայ ներդրողների շահերի պաշտպանության նախաձեռնող խմբի հետ զրույցում նշեց գործարարը:

Նշենք նաև, որ ՀՀ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում վաղը կշարունակվի գործարարի ներդրումներով կառուցված շենքից բնակարան գնած տուժած գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով դատավարությունը: Հիշեցնենք, որ այս գործով վերջին դատական նիստում պարզվեց, որ դատահոգեբուժական կեղծ եզրակացության շնորհիվ դատարանը չի հարցաքննի Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով գլխավոր վկային: Խոսքը վերաբերում է ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին, ով թերևս դատաքննական փուլում արդեն բացահայտված փաստերից հետո հայտնի չէ ինչ եղանակներով փաստորեն խուսափեց դատարանում հարցաքննվելուց: Բանն այն է, որ հունիսի 7-ին դատարան էր ստացվել Ռուբեն Մանգասարյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` խիստ կասկածելի բովանդակությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ ըստ այդմ` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, քանի որ հիմա նա, այսպես ասած, «ունակ չէ ճիշտ վերարտադրելու իրականությունը»:

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը այսպիսի մի փորձագիտական եզրակացություն կանխատեսելի էր համարում, քանի որ դատարանում արդեն լիովին պարզ է դարձել, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքների հիմնական մասը կեղծ է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Մանգասարյանի նախաքննական կեղծ ցուցմունքներին` դատարանում արդեն ամբողջությամբ պարզվել է, որ նրա ցուցմունքները լիովին կեղծ են և վաղուց բացահայտվել է, որ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքըտեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուսկողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև` Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերի դիմաց:

Ի դեպ` ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրել է դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում: Նախատեսված է, որ վաղվա դատական նիստում դատարանում վերջապես ցուցմունք կտա ամբաստանյալ Էդուարդ Եսայանը և կտա այն իրական անձանց անունները, ովքեր կանգնած են ինչպես այս, այնպես նաև մյուս տուժած քաղաքացիների բնակարանների թալանի ետևում: Դատական նիստը նշանակված է վաղը՝ ժամը 16.00-ին:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում