«Ռոսգվարդիա»-ի չեչեն մարտիկները պատրաստվում են Սիրիայում ցամաքային գործողությանը։ Այս մասին հաղորդում է «Նովայա Գազետա» թերթը՝ վկայակոչելով իր տրամադրության տակ գտնվող տեղեկատվությունն ապացուցող փաստաթղթերը։
«Նովայա Գազետա»-ի տրամադրության տակ գտնվում է 2 գրքույկ, որը թերթին փոխանցել է Ահմադ Քադիրովի անվան ՆԳՆ հատուկ գնդի նախկին աշխատակիցներից մեկը։ Գրքույկները բաժանել են են ջոկատի զինծառայողներին։
Առաջին գրքույկը կոչվում է «Վիզուալ թարգմանիչ (Սիրիական Արաբական Հանրապետություն)»։ Տեղեկատվությունը ներկայացված է թեմատիկ նկարների տեսքով։ Օրինակ գրքում հրապարակված է Մերձավոր Արևելքի և Սիրիայի քարտեզները, ռուսերենից արաբերեն թվերի, արտահայտությունների թարգմանությունը։
Երկրորդ գրքույկը կրում է «Խորհուրդ զինծառայողներին Սիրիական Արաբական Հանրապետությունում մարտական խնդիրներ կատարելիս» խորագիրը։ 10 էջից բաղկացած գրքույկում առկա է հակիրճ տեղեկատվություն երկրի մասին, որտեղ ընթանում են մարտական գործողությունները։
Մասնագետները , որոնց հետ խորհրդակցել է «Նովայա Գազետա»-ն, ասել են, որ գրքույկները հիշեցնում են թռուցիկները, որոնք ստացել են Աֆղանստանում կռված խորհրդային զինվորները։










































