Սիրիական բանակը նախազգուշացրել է Թել-Ավիվին, որ Դամասկոսի ռազմական օդանավակայանի հրթիռակոծմանը կարող են հաջորդել պատասխան գործողությունները։ Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ հրթիռներն արձակվել են Իսրայելի հյուսիսի Տիբերիաս լճի շրջանից։
Պաշտոնական Դամասկոսի կարծիքով՝ իսրայելական հարձակումն այդ կերպ աջակցություն է ցուցաբերել ահաբեկչական խմբավորումների, որոնց դեմ պայքարում է Սիրիայի կառավարությունը։








































