Ներկայացնենք հայտնի անձանց կողմից աճուրդում վաճառված ամենաթանկ իրերը:
1. 2011թ. Նյու Յորքի Christie’s աճուրդի տունը ներկայացրեց դերասանուհի Էլիզաբեթ Թեյլորի թանկարժեք իրերի հավաքածուն, որը ներառում է 150 մլն դոլարի 300 զարդ: Ամենաթանկ լոտը հայտնի La Peregrina մանյակն էր Cartier-ի շրջանակում՝ զարդարված մարգարտով ու սուտակով: Տանձաձև մարգարիտը 55,95 կարատանի էր, այն նվիրվել էր Մարիա Թյուդորին՝ Հենրիխ 8-րդի դստերը, իսկ ավելի ուշ պատկանել է Նապոլեոն Բոնապարտին:
Մանյակը վաճառվեց 11,9 մլն դոլարով: Ռիչարդ Բերթոնի նվիրած 33,19 կարատանոց ադամանդով մատանին աճուրդում վաճառվեց 8,9 մլն դոլարով:
Bvlgari վզնոցը՝ ավելի քան 150 կարատանոց զմրուխտներով ու ադամանդներով, վաճառվեց 6,1 մլն դոլարով:
2.2008թ. Իտալիայի Մարանելլո քաղաքի RM Auctions-ում 10,9 մլն դոլարով վաճառվեց 1961թ. արտադրության Ferrari California Spyder ռետրո ավտոմեքենան, որը պատկանել է դերասան Ջեյմս Կոբերնին: Այդ ավտոմեքենաներից արտադրվել էր մոտ 50 հատ: Մեքենան ձեռք բերեց ամերիկացի դերասան Քրիս Էվանսը:
3. 2011թ. Լոս Անջելեսի Profiles In History աճուրդում 4,6 մլն դոլարով վաճառվեց Մերիլին Մոնրոյի հայտնի «թռչող» զգեստը: Դիզայներ Վիլյամ Տրավիլլայի ստեղծած զգեստով Մերիլինը դարձավ իր դարաշրջանի սեքս-խորհրդանիշը: Սցենարը, որտեղ օդի հոսքը բարձրացնում է զգեստի փեշը, դարձավ համաշխարհային կինոյի ադամանդը:
4. 2012թ Կալիֆոռնիայի SCP Auctions-ում Leland աճուրդի տան կազմակերպիչը չերկնչեց Բոյբ Բուտի բեյսբոլային համազգեստի համար վճարել 4,4 մլն դոլար: Հենց այդ համազգեստով Բուտը խաղացել է New York Yankees-ի կազմում 1920 թ.: Նա եղե լ է պրոֆեսիոնալ բեյսբոլիստ:
5. 2012թ նոյեմբերին Christie’s-ում 3,6 մլն դոլարով վաճառվեց բրիտանացի ռոք երաժիշտ Էրիկ Կլեպտոնին պատկանող պլատինե լարովի ժամացույցը: Այն ստեղծվել էր Patek Philippe ընկերության կողմից 1987թ.: Գնորդը չէր ցանկացել բացահայտել իր ով լինելը:








































