Համացանցում հայտնվել են լուսանկարներ, որոնցում երևում է պլանշետային սարք՝ Nokia-ի և ամերիկյան բջջային Verizon օպերատորի տարբերանշաններով: Այս մասին հայտնում է Ars Technica-ն:
Լուսանկարում պատկերված սարքն ունի կուրացուցիչ վառ կարմիր գունավորում: Կորպուսի հետևի նշագրումներից կարելի է հասկանալ, որ այն օժանդակում է LTE ցանցերում տվյալների փոխանցմանը:
Եթե հավատանք արտահոսքի հեղինակի տվյալներին՝ նորույթը ևս երկու գունային տարբերակ կունենա՝ հավանաբար նույնքան վառ կանաչ և կապույտ:
Սարքն ունի 10.1 դյույմ անկայունագծով FullHD էկրան, «զինված» է 2.15 ԳՀց հաճախականությամբ 4-միջուկանի Qualcomm Snapdragon 800 պրոցեսորով, ունի Wi-Fi 802.11n, HDMI և USB 3.0 բնիկներ:
Սարքն ըստ ամենայնի կթողարկվի Microsoft Windows RT օպերացիոն համակարգով: Ֆիննական ընկերությունը պաշտոնապես որևէ միջոցառման ամսաթիվ չի դեռ նշանակել, սակայն որոշ տեխնոբլոգներ ենթադրում են, որ իր առաջին Windows պլանշետը ընկերությունը կներկայացնի Նյու Յորքում արդեն սեպտեմբերին: