Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն ու Թուրքիայի զինված ուժերի Գլխավոր շտաբը հուշագիր են ստորագրել Սիրիայում ավիացիայի թռիչքների անվտանգության ապահովման ու միջադեպերի կանխման մասին։
Այդ մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ի տեղեկատվության դեպարտամենտը։ Հուշագիրն այսօր ՌԴ ՊՆ-ում ստորագրվել է Ռուսաստանի ու Թուրքիայի զինված ուժերի խորհրդակցությունների ժամանակ։
Դրանցում քննարկվել է Սիրիայում ԴԱԻՇ-ի դեմ պայքարում ռուս-թուրքական փոխգործակցության հարցը։ Փաստաթուղթը հստակեցնում է Ռուսաստանի օդատիեզերական ուժերի ու Թուրքիայի ռազմաօդային ուժերի փոխգործակցության ու համակարգման մեխանիզմները, ինչպես նաև ինքնաթիռների ու անօդաչու թռչող սարքերի մասնակցությամբ օդային միջադեպերի կանխման կանոնակարգը։










































