Ասում են` առողջ մարմնում առողջ հոգի է լինում, իսկ ինչպիսի հոգի ունեն այն մարդիկ, ովքեր տարիների ընթացքին զուգահեռ էլ ավելի երիտասարդանում ու գեղեցկանում են:
Երգչուհի Սյուզան Մարգարյանի հետ զրույցում ArmStar.am-ը փորձել է պարզել, թե որն է կնոջ երիտասարդության գաղտնիքը: Երգչուհին համեստորեն նշել է, որ իրեն հաճախ են հարցնում, թե որն է նրա երիտասարդության գաղտնիքը, սակայն բոլոր դեպքերում էլ կոնկրետ պատասխան չի տրվում. «Միգուցե պետք է գնահատել այն, ինչ ունես, միգուցե լավատեսությունն է օգնում երիտասարդ մնալ: Ինձ իմ հարազատներն ու մտերիմներն են օգնում այսպիսին մնալ»,-պատասխանել է Սյուզան Մարգարյանը:
ArmStar.am-ը Սյուզան Մարգարյանի հետ զրույցում պարզել է, որ այս տարի լրանում է երգչուհու բեմական կյանքի 35 ամյակը: «Իմ աշխատանքային գործունեությունը սկսվել է 1978 թվականին: Այս տարի բեմական գործունեությանս 35 ամյակն է: Ճակատագիրն այնպես դասավորվեց, որ հիմա ես ետևում ունեմ 35 տարիներ: Ես շատ կարևորում եմ այդ տարիները: Ցանկացած օր, տարի արտիստի համար ունի իր յուրահատկությունը»:
Շոու բիզնեսում ըստ Սյուզան Մարգարյանի, այս տասնյակ տարիների ընթացքում շատ բան չի փոխվել. «Ե’վ այն ժամանակ շոու բիզնեսում կային բացասական երևույթներ, և’ հիմա: Միանշանակ չի կարելի ասել, թե այն ժամանակ ավելի լավ էր: Իհարկե այն ժամանակ ամեն ինչ շատ խիստ էր արվում: Մենք շատ ջանքեր պիտի գործադրեինք երգիչ-երգչուհու կոչումը վաստակելու համար: Այսօր, սակայն, այդ դժվարությունները չկան: Ամեն ինչ հեշտ է տրվում` չհաշված ֆինանսական կողմը: Այն ժամանակ, եթե մեկը ստանում էր այդ կոչումը, դա հավերժ էր, իսկ մեր օրերում որքան արագ, որ ծնվում են այդ երգիչ-երգչուհիները, այնքան արագ էլ նրանց կուլ են տալիս, եթե ճիշտ քայլերով չեն առաջ գնում»,-մեկնաբանել է Սյուզան Մարգարյանը:
Զրույցն ամբողջությամբ կարդացեք՝ ArmStar.am-ում











































