Ռուսական RIA Novosti լրատվական գործակալության փոխանցմամբ՝ սենատոր Ջոն Մաքքեյնը աջակցել է Կոսովոյի զինված ուժերի ձևավորմանը։ Մաքքեյնն այդ հայտարարությունն արել է ԱՄՆ-ում Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչիի հետ հանդիպման ժամանակ։
Ավելի վաղ Տաչին Facebook-ի իր էջում ցուցադրել է մի շարք սենատորների հետ լուսանկարները, որով նա դարձել է Բալկանյան տարածաշրջանի առաջնորդներից առաջինը, որի հետ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտել է աշխատանքային շփման մեջ։
Տաչին Մաքքեյնի հետ հանդիպումը որակել է որպես կարևոր՝ ընդգծելով, որ Մաքքեյնը ոչ միայն ԱՄՆ կենդանի հերոս է, այլև՝ Կոսովոյի թանկարժեք ընկերը։








































