ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային չի հաջողվի հասնել 5 տարի առաջ հայտարարած նպատակին, այն է՝ մինչև 2015 թվականը ամերիկյան արտահանման ծավալի կրկնակի մեծացում: Այս մասին հայտնում է The Financial Times-ը:
2000թ. ԱՄՆ-ն ամսական արտահանել է 143 մլրդ դոլարի ապրանք և ծառայություն: Այս տարվա հունիսին այդ ցուցանիշը կազմել է 191 միլիարդ դոլար:
Այնուհանդերձ, էներգետիկ ոլորտում Օբամայի խոստումները կյանքի են կոչվում, գրում է պարբերականը: Էներգետիկ ապրանքները գլխավորել են ամերիկյան արտահանման առավել արագ աճող ապրանքների ցուցակը:
Ածխի և նավթի վերամշակման ապրանքների, այդ թվում՝ բենզինի արտահանումն արդեն կրկնակի մեծացել է՝ 51.4-ից հասնելով 110.2 միլիարդ դոլարի: Նավթի հումքի ու գազի արտահանման աճը խոստման օրից աճել է 68.3 տոկոսով:
ԱՄՆ էնեգետիկ արտահանման աճը պայմանավորված է թերթաքարային ապարներից գազի ու նավթի արդյունահանման «բումով»:










































