Մեծ Բրիտանիայի ռաբբիների միության ղեկավար և Լորդերի պալատի անդամ Ջոնաթան Սաքսը քննադատության է ենթարկել բազմամշակութայնության քաղաքականությունը Times-ի հետ զրույցում: Նրա կարծիքով՝ դա հանգեցնում է հասարակության մեջ մեկուսացվածության աճին: Սաքսը քննադատել է նաև Դևիդ Քեմերոնի կառավարության այն քաղաքականությունը, որը չի նպաստում ընտանիքների ամրապնդմանը, հայտնում է russian.rt.com-ը:
Նա Միացյալ Թագավորության հասարակությունը համեմատել է հյուրանոցի հետ, որի բնակիչներն ապրում են առանձին սենյակներում ու չեն անհանգստացնում միմյանց:
«Քանի դեռ մենք հանգիստ ենք թողել հարևանին, կարող ենք անել այն ամենը, ինչ ցանկանանք»,- ասել է Սաքսը: Նրա խոսքով՝ նման հասարակությունը ունակ չէ ինտեգրվել ու բաժանված է մի քանի բջիջների:
Խոսելով բրիտանացի մուսուլմանների մասին՝ նա նշել է այն դժվարությունները, որոնց բախվում են նրանք եվրոպական հասարակությայ մեջ:








































