Apple-ի համահիմնադիր Սթիվ Վոզնյակն Gizmodo պարբերականում քննադատել է անցած ուրբաթ էկրան բարձրացած Jobs կենսագրական ֆիլմը, որի գլխավոր հերոսը ընկերության մյուս հիմնադիր, հանգուցյալ Սթիվ Ջոբսն է: Այս մասին հայտնում է The Huffington Post-ը և հիշեցնում, որ ֆիլմում Ջոբսին մարմնավորում է Էշթոն Քեթչերը:
«Ցավում եմ, որ ֆիլմում Ջոբսի և շատ մարդկանց փոխհարաբերությունները ճիտ չեն արտացոլված»,- շեշտել է Վոզնյակը:
Նրա խոսքերով՝ ֆիլմն ավարտվում է այն պահին, երբ Ջոբսը ստեղծում է հաջող արտադրանք (iPod)և փոխում շատ մարդկանց կյանքը: Վոզնյակն իր երախտագիտությունն է հայտնել Սթիվին հաջողությունների համար, սակայն կարծում է, որ ֆիլմում Ջոբսի կողմից հմտությունների ձեռք բերումը սխալ կերպով վերագրվում է չափազանց վաղ շրջանին:











































