ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման չի կարողացել զսպել արցունքները, երբ աշխարհահռչակ երգիչ Սթիվի Ուանդերը սերենադ է նվիրել նրան։ Ինչպես հաղորդում է The Daily Mail-ը, Միշել Օբաման մասնակցել է Ջիմի Ֆելոնի «The Tonight Show» հեռուստաշոուին։
Սթիվի Ուանդերը կատարել է իր հայտնի հիթերից մեկը՝ փոխելով բառերը առաջի տիկնոջ համար: «Միշե՛լ, իմ սեր, դու միակն ես, ումով մենք հիանում ենք: Մեզ համար դու միշտ էլ առաջին տիկին կմնաս»,- երգել է աստղը:
Միշել Օբաման խոստովանել է, որ դեռ երիտասարդ տարիքից եղել է Ուանդերի արվեստի երկրպագուն:


















































