Անհայտ գրոհայինները սպանել են 24, վիրավորել 3 եգիպտացի զինծառայողների՝ Սինայի թերակղզում հարձակվելով նրանց ավտոբուսի վրա: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում են տեղի ԶԼՄ-ները՝ վկայակոչելով ուժային կառույցների անանուն աղբյուրներին:
Սինայում, որը սահմանակից է Իսրայելին և Գազայի հատվածին, եգիպտական բանակը և ոստիկանությունն անցկացնում են խոշոր գործողություն ծայրահեղ իսլամիստական խմբավորումների դեմ, որոնք գաղափարապես մոտ են «Ալ-Կաիդա»-ին:
Պաշտոնապես չհաստատված հաղորդագրությունների համաձայն՝ հարձակումը տեղի է ունեցել Ռաֆահա քաղաքում՝ Սինայի հյուսիսում:








































