Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը անցկացրեց Բունդեսլիգայում իր առաջին պաշտոնական խաղը: Ֆուտբոլիստը հայտնել է, որ խաղից առաջ հուզված է եղել, սակայն հանդիպման ավարտից հետո երջանիկ է, որ իր թիմն առավելության հասավ մրցակցի նկատմամբ:
«Սա իմ առաջին պաշտոնական հանդիպումն էր «Բորուսիա»-ի կազմում: Ես շատ երջանիկ եմ, որ հաղթեցինք: Պետք է խոստովանեմ, որ շատ հուզված էի: Շնորհակալ եմ երկրպագուներին` աջակցության համար:
Ամենակարևորն այն է, որ մենք հաղթեցինք և վաստակեցինք երեք միավոր: Այժմ պետք է կենտրոնանալ «Վերդեր»-ի դեմ հանդիպման ուղղությամբ»,- Հենրիխ Մխիթարյանի խոսքերը մեջբերում է Eurosport.de-ն:
Հիշեցնենք` Գերմանիայի առաջնության 2-րդ տուրի շրջանակներում «Բորուսիա»-ն 2:1 հաշվով առավելության հասավ «Այնտրախտ»-ի նկատմամբ:










































