Saturday, 27 06 2026
7,2 կմ երկարությամբ թունել, 6 տարվա շինարարություն. մեկնարկել է Քաջարանի թունելի կառուցման ծրագիրը
Թմրամիջոցների դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված միջոցառում Վիեննայում
ՄԻՊ-ը՝ թմրամիջոցների դեմ պայքարի միջոցառմանը
23:30
Վուչիչը հայտարարել է, որ նախագահի պաշտոնում իր վերջին օրերն ու շաբաթներն են
Mazda-ն վրաերթի է ենթարկել Վլադիմիր Գասպարյանի թոռանը
23:10
Վենեսուելայում երկրաշարժերի զոհերի թիվը գերազանցել է 1400-ը
Անի համայնքը հյուրընկալել է Բուլղարիայի Նովի-Պազար համայնքի պատվիրակությանը
22:50
Ռուսաստանը և Ուկրաինան ռազմագերիների փոխանակումից հետո իրականացրել են քաղաքացիական անձանց փոխանակում
22:30
Սլովակիայի վարչապետը հայտարարել է, որ երկիրը չի մասնակցի Ուկրաինային տրամադրվող ռազմական օգնությանը
ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը ներկա է եղել սերժանտական համակարգի զինծառայողների երդման հանդիսավոր արարողությանը
22:10
Հունգարիայում հայտարարվել է շոգ եղանակի առավելագույն սպառնալիքի մակարդակ
ԵՄ-ն ՀՀ-ին տալիս է արտոնություններ, որ բնորոշ են DCFTA-ին. սա պատմական կարևորության զարգացում է
Սուբվենցիոն ծրագրի շրջանակներում Արթիկում մեկնարկել են փողոցների հիմնանորոգման աշխատանքները
Մոսկվայից ամեն մի նոր «խոսող գլխի» հայտարարությունը նոր պատուհան է բացում մեզ համար
Մեկնարկել է Քաջարանի թունելի շինարարությունը․ ՏԿԵՆ
ԵԱՏՄ-ն քայքայվելու է. այլ անդամ երկրներ տեսնում են՝ ինչ է անում ՌԴ-ն և ինչպես է արձագանքում ԵՄ-ն
Գերմանական Նաուբուրգ քաղաքում բացվել է Արմավիրի ծառուղի
Նաթանյահուն Էրդողանի «վրա ճնշում է գործադրում հանուն թուրք-իսրայելական դաշինքի վերածննդի՞»
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
ՍԴ նիստը կշարունակվի վաղը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը

«Ասոցացման համաձայնագիրը կթեթևացնի Հայաստանի շրջափակված ու մեկուսացված վիճակը»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը։

 – Պարոն Զոհրաբյան, վերջին շրջանում սրվել է Հայաստանի՝ Ռուսաստանի և Եվրամիության հետ հարաբերությունների զարգացման թեման: Եվ ԵՄ-Հայաստան Ասոցացման համաձայնագրի առաջիկա նախաստորագրման հետ կապված՝ գործընթացների գրեթե ավարտական շրջանում ՌԴ-ն ակնհայտ անբարեհաճ վերաբերմունք է դրսևորում դրա նկատմամբ: Արդյո՞ք այդ գործընթացների զարգացմանը զուգահեռ՝ մեր երկիրը խնդիր է ունենալու ՌԴ-ի հետ:

 – Չեմ կարծում, թե ՌԴ-ՀՀ հարաբերություններում ինչ-որ խնդիրներ առաջանան, որևէ փոփոխություն ես չեմ տեսնում: Մեր թե՛ տնտեսական, թե՛ ռազմավարական հարաբերությունները եղել են նորմալ: Իսկ այդ աղմուկը ավելի շատ մամուլում և որոշ տոն ստեղծող ուժերի կամ գործիչների մոտ է, և ոչ թե մեր երկու երկրների հարաբերություններում: Գոնե մինչև այսօր, ինչ սկսվել է այդ Ասոցացման համաձայնագրի նախապատրաստումը (չէ՞ որ դա երեկ կամ մեկ ամիս առաջ չեղավ, տարիների հարց է), մեր հարաբերությունների մեջ բան չի վատացել: Եթե խոսքն Ադրբեջանին վաճառված զենքին է վերաբերում, նորից մամուլում աղմուկ բարձրացավ, բայց մասնագիտական ոլորտների հաշվարկներում ասվում է, որ ՌԴ-ն տարածաշրջանում ունի իր ռազմավարական քաղաքականությունը և հավասարակշռում է այն: Ինչ-որ տեղ այդ երկիրը նաև հաշտարարի դեր ունի, և եթե փորձի ետ քաշվել, միգուցե պատերազմ լինի: Հիշեք, որ օրեր առաջ հենց Բաքվում էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, թե ԼՂՀ հակամարտության կարգավորումը պետք է լինի միայն քաղաքական ճանապարհով: Այսինքն Ադրբերջանի ղեկավարությանը հասկացրեց, թե մտքներովդ չանցնի՝ պատերազմ սկսեք, և ինքը դրան չմիջամտի:

 – Այս դեպքում էլ կարծիք կա, թե Վ.Պուտինի ակնկալած տնտեսական, էներգետիկ կամ քաղաքական ակնկալիքները Բաքվում չբավարարվեցին, այդ պատճառով էլ նա այնտեղ նման հայտարարություն արեց:

 – Եթե մինչ այդ ԼՂՀ խնդին այլ կերպ շահարկված լիներ, ես կհավատայի դրան: Բայց ՌԴ-ն՝ որպես Մինսկի խմբի համանախագահ, միշտ էլ ասել է, որ ԼՂՀ հակամարտության կագավորումը պետք է խաղաղ ճանապարհով լինի: Այսինքն ՌԴ-ն չի փոխել իր դիրքորոշումը:

 – ՌԴ-ն իր ազդեցությունը որևէ երկրի վրա պահպանելու համար նաև տնտեսական պատժամիջոցներ է կիրառում: Օրինակ, նույն ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու պատճառով ՌԴ-ն օրեր առաջ ուկրաինական քաղցրավենիքի ներմուծման վրա արգելք դրեց: Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Հայաստանից ներմուծվող թառափի մեջ էլ ինչ-որ ցուպիկներ են հայտնաբերվել: Եվ չի բացառվում, որ ՌԴ-ն նույն կերպ արգելք դնի ՀՀ-ից ներմուծվող խմիչքի, ձկնամթերքի, գյուղմթերքի և այլ ապրանքատեսակների վրա: Ինչպես ժամանակին արեց նաև վրացական ապրանքների նկատմամբ:

 – Վրաստանի տարբերակը մի փոքր այլ էր: Այդ երկիրը ՌԴ-ի հետ բոլոր կապերը ընդհատեց՝ ԱՊՀ-ից դուրս եկավ, ռուսական ռազմաբազաները հանեց: Մենք երբեք չենք ասել, որ մենք ընդհատելու ենք ՀԱՊԿ պայմանագիրը, ռազմաբազան դուրս ենք հանելու և այլն, որ իրենք էլ արգելքներ դնեն մեր արտահանման վրա: Մեր հարաբերություններն այն մակարդակի վրա են, որ դա տեղի չի ունենա: Նման բանը ոչ մեր շահերին է համապատասխանում, ոչ էլ` իրենց: Եվ այնպես չէ որ միայն մեր շահերին է ձեռնտու ՌԴ-ի ներկայությունը մեր տարածաշրջանում, դա նաև այդ երկրին է անհրաժեշտ: Պատահակա՞ն էր, որ մենք ռուսական ռազմաբազաների ներկայությունը ՀՀ-ում երկարացրեցինք: Կամ՝ ինչի համար մեր նկատմամբ կիրառեն տնտեսական պատժամիջոցներ: Դուք գիտեք, որ ռուսական տնտեսության բավականին ծանրակշիռ ներկայություն կա մեր երկրում: Եվ եթե ՀՀ-ն գնում է ԵՄ Ասոցացման համաձայնագրին և ազատ առևտրի պայմանագրին, ապա ՀՀ-ում ռուսական բոլոր ընկերությունները նույնպես անցնելու են եվրաստանդարտների: Այսինքն ՌԴ-ն ՀՀ-ի միջոցով նաև պատուհան է ձեռք բերում դեպի եվրոպական շուկա:

 – Ռուսաստանի համար դժվա՞ր է անմիջապես եվրոպական շուկա մտնել, որ Հայաստանի նման միջնորդությունը պետք է օգտագործի:

 – Քաղաքականությունն այնպես է, որ մի քանի մեթոդներ են կիրառում: Դա մի փոքր պատուհան կլինի ՌԴ-ի համար: Իսկ ապագայում երբ մենք կարողանանք ստորագրել այդ համաձայնագիրն ու պահանջվող բարեփոխումներն իրականացնել, մեր տնտեսությունը հզորանալու է ոչ միայն ԵՄ-ի, այլև ՌԴ-ի հետ: Մեր առևտուրը ՌԴ-ի հետ իրականացնում ենք, բայց մեր երկրի կենսամակարդակը դեռ ցածր է: Այսինքն ցանկանում ենք եվրոստանդարտներ, նոր տեխնոլոգիաներ ներդնել, եվրոպական շուկա մտնել և բարձր աշխատավարձերով նոր աշխատատեղեր ստեղծել: Եվ եթե այդ ամենը անենք, ապա ոչ միայն արտագաղթը կկասեցնենք, այլև գնացածներն էլ ետ կգան: Նաև նշեմ, որ այդ անցումն էլ բավականին ցավալի է լինելու, և շատ գործարարներ, ձեռներեցներ տուժելու են, քանի որ պետք է նոր տեխնոլոգիաներ ներդնեն: Բայց հետագայում դա մի քանի անգամ ավելի փոխհատուցվելու է: Մենք շրջափակված ու մեկուսացված ենք, և Ասոցացման համաձայնագիրն այդ վիճակը ինչ-որ չափով կթեթևացնի: Թեկուզ Եվրոպայի հետ սահմանակից չենք, բայց նա ջանքեր է գործադրելու ճանապարհներ բացելու և իր հետ տնտեսապես համագործակցելու համար: Իսկ ՌԴ-ի հետ որևէ ռազմավարական խախտումներ չենք անելու և մնալու ենք նույն բարեկամները:

 – Ռուսաստանում փոխվել է նաև վերաբերմունքը այնտեղ աշխատող և բնակվող հայերի նկատմամբ:

 – Վերաբերմունքը հայերի նկատմամբ չի փոխվել, ընհանուր էմիգրացիոն պայմաններն են փոխվում՝ դա կլինի տաջիկ, ուզբեկ, կիրգիզ, թե հայ: ՌԴ-ն մեծ երկիր է, որտեղ բազմաթիվ ազգությունների ներգաղթյալներ կան, և բոլորի նկատմամբ էմիգրացիոն նույն կանոններն են սահմանում: Ինչ վերաբերում է ԼՂՀ խնդրին, թե մեր երկրի եվրաինտեգրացիոն պրոցեսների արդյունքում միգուցե պատերազմ սկսվի, ապա ԵՄ-ի հետ համագործակցությամբ հավելյալ երաշխիքներ ենք ձեռք բերելու: Եթե այսօր տարածաշրջանում հաշտարարի կամ միջամտելու դերը հիմնականում ՌԴ-ինն է, ապա եթե ԵՄ Ասոցացման համաձայնագրի անդամ ես, եթե նրա Մաքսային միության մեջ ես, քո օրենքները համահավասարեցնում ես Եվրոպայի հետ, ապա այդ կառույցը միջամտելու իրավունք է ձեռք բերում: Եվ Եվրոպան արդեն իրավական հնարավորություն է ունենում ճնշում գործադրել այն երկրների վրա, ովքեր կփորձեն խախտել խաղաղությունը:

 – Բայց ո՞ւր է այն երաշխիքը, որ ԵՄ-ն տարածաշրջանի կամ Հայաստանի համար անվտանգության երաշխավոր կլինի: Չէ՞ որ դեռ հայտնի չէ՝, ստորագրվելիք համաձայնագրերում կա՞ նման երաշխիք: Հատկապես որ ՀԱՊԿ պայմանագրով այդ երաշխիքն ինչ-որ կերպ կա:

 – Անպայման չէ, որ այդ երաշխիքներն ուղղակիորեն թղթի վրա գրված լինեն: Կամ ԼՂՀ-ի հետ կապված՝ եթե կոնֆլիկտ լինի, ի՞նչ եք կարծում, Ղազախստանը կօգնի՞ Հայաստանին: Նրանք հիմա են ասում, որ նման դեպքերում Հայաստանի պարագայում ձեռնպահ են մնալու: Հակառակը, նրանք հայտարարում են, որ ԼՂՀ հարցում Ադրբեջանի հետ են համախոհ:

 

Լուսանկարը՝ PanARMENIAN Photo-ի

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում