Արագագնաց ավտոմեքենան՝ Ferrari 275 GTB-ն, ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ վաճառվել է 27.5 մլն դոլարով, ինչը ռեկորդային է ապրանքանիշի համար:
Կարմիր Ferrari-ն, որի 12-գլանային շարժիչը 300 ձիաուժ ունի, թողարկվել է 1967թ.: Բացի դրանից՝ թողարկվել է միայն 9 նման ավտոմեքենա, հաղորդում է Ria Novosti-ն:
RM աճուրդում վաճառքից հետո, որը տեղի է ունեցել Pebble Beach Concours d’Elegance ավտոշոուի շրջանակներում, մեքենան գնել է անհայտ մնալ ցանկացող անձը:












































