Եվրամիության անվտանգության քաղաքականության կոմիտեն պատրաստվում է 28 երկրների դեսպանների մակարդակով Բրյուսելում արտահերթ նիստ գումարել՝ Եգիպտոսի իրավիճակը և ԵՄ-ի կողմից համագործակցության միջոցները քննարկելու համար: Այս մասին հաղորդում է Ria Novosti-ն:
Սպասվում է, որ ԵՄ դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնի ցուցումով դիվանագետները առաջարկություններ կմշակեն Եգիպտոսի առնչությամբ ԵՄ երկրների ԱԳ նախարարների հանդիպմանը ներկայացնելու համար, որը կարող է տեղի ունենալ այս շաբաթ:







































