Զանգվածային հակագնչուական ցույցեր տեղի կունենան Չեխիայի 5 շրջաններում՝ Մորավսկի-սիլեզսկի, Կրալովո- գրադեցկի, Ուստեցկի, Հարավ-չեխական և Պլզենի մարզերում:
«Միասին ընդդեմ գնչուական ահաբեկչության և ոստիկանության դաժանության» անունը կրող ակցիայի կազմակերպիչները չեխերին կոչ են անում փողոց դուրս գալ օգոստոսի 24-ին: Նրանց կարծիքով՝ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում երկրում գնչուական խնդիրը լուծելու համար, հաղորդում է Ria Novosti-ն:
Հիշեցնենք, որ հուլիսի ընթացքում չեխական ոստիկանությունը մի քանի անգամ ցրել է հակագնչուական հանրահավաքները Չեշսկե-Բուդեյովիցե քաղաքում, որտեղ միկրոշրջաններից մեկում ապրում է ավելի քան 20 հազար գնչու:











































