Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Եգիպտոսում բռնության մակարդակն «անթույլատրելի» է համարել, գրում է Le Point-ը:
«Անթույլատրելի է, որ Եգիպտոսի նման մեծ երկրում տեղի է ունենում նման բռնություն»,- ասել է նախագահը Սաուդյան Արաբիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո:
Եգիպտոսում արդեն մի քանի օր շարունակվում են տապալված նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցների և ոստիկանների բախումները:
Անկարգությունների հետևանքով հարյուրավոր մարդիկ են զոհվել:








































