Ամերիկյան Time պարբերականը ներողություն է խնդրել իր թղթակից Մայքլ Գրյունվալդի փոխարեն, որը Twitter-ի իր միկրոբլոգի միջոցով սկանդալային WikiLeaks ռեսուրսի հիմնադիր Ջուլիան Ասանժին շուտափույթ մահ էր մաղթել: Այս մասին հայտնում է The News Yorker-ը:
«Չեմ կարողանում համբերել, թե երբ կսկսեմ գրել՝ ի պաշտպանություն անօդաչու հարվածի, որը կոչնչացնի Ասանժին»,- ասվել է նրա թվիթում: Ներկայումս այն հեռացել է միկրոբլոգից:
Time-ի տարածած հայտարարության մեջ ընդգծվում է, որ հաղորդագրությունն արվել է հեղինակի անձնական էջից և չի արտացոլում խմբագրության հայացքները: Հաղորդագրության բովանդակությունը «վիրավորական» է որակվել:
Հեղինակն անձամբ խոստովանել է, որ հիմարություն է արել և ափսոսում է դրա համար:







































