Կիրակի եգիպտական բանտերից մեկում բարձրացված խռովության ժամանակ զոհվել է «Մուսուլման եղբայրների» 38 կողմնակից: Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը:
Մայրաքաղաք Կահիրեի արվարձաններից մեկի բանտում «Մուսուլման եղբայրներ» կազմակերպության կողմնակիցները խռովություն էին բարձրացրել: Խռովարարներին ճնշելու համար ոստիկանությունն արցունքաբեր գազ էր կիրառել:
Հայտնի չէ՝ բանտարկյալները գազից թունավորվե՞լ են, և ոստիկանությունն անկարգությունների ճնշման համար այլ միջոցներ կիրառե՞լ է:
Եգիպտոսի իշխանությունները չեն հաստատել զոհերի մասին տեղեկությունը:








































