Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Կահիրեին զենքի մատակարարման դադարեցման սպառալիքը դիտում է որպես համապատասխան միջոց՝ Եգիպտոսի իշխանությունների վրա ճնշում գործադրելու համար: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ը:
Նրա խոսքով՝ նման քայլը կարող է դառնալ միջոցառումներից մեկը, որոնք թույլ կտան հստակ հասկացնել, որ իրենք շատ թերահավատորեն ենք վերաբերվում այն ամենին, ինչ ներկայումս տեղի է ունենում Եգիպտոսում:
Եվրոպան պետք է գործի համաձայնեցված և ներդնի բոլոր ջանքերը, որպեսզի հասնի Եգիպտոսում բռնության դադարեցման՝ հայտարարել է Մերկելը ZDF հեռուստաալիքի հետ հարցազրույցում: «Մենք պետք է վերստին գնահատենք իրավիճակը»,- նշել է նա:
Ավելի վաղ Եգիպտոսի բանակի հետ համատեղ զորավարժությունները չեղյալ հայտարարելու մասին էին հայտնել ԱՄՆ իշխանությունները:









































