Թիկնազորով երթևեկելու համար ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչություն բերման ենթարկված քրեական հեղինակություն Արթուր Ղազարյանը (Քանաքեռցի Տույ մականվամբ) և նրա 4 թիկնապահը համապատասխան ստուգումներից հետո ազատ են արձակվել:
Այս մասին ի պատասխան Armtimes.com-ի հարցին ասել են ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից, սակայն այլ մանրամասներ չհայտնեցին:









































