ՀՀ կառավարությունը հուվարի 12-ի նիստում հավանություն կտա Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում ՀՀ գլխավոր հյուպատոսություն ստեղծելու նախագծին: Այս մասին Armtimes.com-ը տեղեկացել է կառավարության նիստի օրակարգում ներառված հարցերից: Ըստ փաստաթղթի, այս նախագիծը բխում է Սերժ Սարգսյանի հրամանագրից:
Որպես հիմնավորում էլ նախագծում նշվում է, որ ըստ տեղեկությունների, Արաբական Միացյալ Էմիրություններում, մասնավորապես Դուբայում բնակվող Հայաստանի քաղաքացիների թվաքանակը տատանվում է 2 500-ից 3 հազարի միջեւ: Կանոնավոր իրականացվում են շաբաթական 4-ից 5 չվերթ, ավելացել են Դուբայի ճանապարհով տարանցիկ այլ երկրներ մեկնող ՀՀ քաղաքացիների թվաքանակը, ինչպես նաև բեռնափոխադրումները: Դուբայում գործում են շուրջ 70 հյուպատոսություններ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում








































