Թուրքիայի Կենտրոնական բանկը, հաշվի առնելով թուրքական լիրայի կտրուկ արժեզրկումը, որոշում է կայացրել ներգրավել հավելյալ 1.5 միլիարդ ԱՄՆ դոլար, հաղորդում է CNN Turk-ը։
Կենտրոնական բանկի որոշմամբ` 2017 թվականի հունվարի 11-ից բանկերի փոխառնությունների սահմանաչափը կնվազեցվի մինչև 22 միլիարդ թուրքական լիրայի:
Հունվարի 10-ի առավոտյան լիրան պատմական նվազագույն արժեքի էր հասել եվրոյի նկատմամբ: Պատմական ռեկորդ սահմանելով` գործարքները կատարվել են 1 եվրոյի նկատմամբ 4 թուրքական լիրա փոխարժեքով: Դոլարի փոխարժեքը ևս բարձրացել էր` 1 ԱՄՆ դոլարի նկատմամբ հասնելով 3․97 թուրքական լիրա փոխարժեքի:
ԿԲ որոշումից հետո դոլարի փոխարժեքը թուրքական լիրայի նկատմամբ նվազել է` հասնելով 3․74-ի, իսկ եվրոն`3․96-ի:









































