Ամերիկացի գիտնականները նոր նյութ են հայտնաբերել, որը մկներին ստիպել է հրաժարվել յուղոտ սննդից:
Յուղոտ սննդի չափազանց շատ օգտագործումը խախտում է ուղեղում դոֆամինի արտազատումը, որն արտադրվում է ի պատասխան թմրանյութերից, սեքսից, համեղ սննդից և շատ այլ բաներից ստացված հաճույքի:
Ավելի վաղ գիտնականները բացատրել էին, որ դոֆամինի պակասը ճարպակալման է հանգեցնում: Փորձելով վերականգնել ուղեղում այդ նյութի պակասը՝ մարդիկ և կենդանիները սկսում են ավելի ու ավելի շատ ուտել՝ կախվածության մեջ ընկելով յուղոտ սննդից:
Իրենց աշխատության մեջ Յելի համալսարանից Լուիս Թելեզը և նրա գործընկերները ցույց են տվել, որ ճարպոտ սննդի սովոր լաբորատոր մկներին կաթիլայինի միջոցով տրված նեյրոմեդիատոր օլեօիլէթանոլամինը նրանց ուղեղում վերականգնում է դոֆամինի արտազատումը: Ավելին՝ նեյրոմեդիատորի ազդեցության տակ ավելի քիչ ճարպեր պարունակող սննդի սովոր մկների ուղեղում նույնպես խթանում է դոֆամինի արտազատումը, փոխանցում է mignews.com-ը:









































