Եգիպտոսի իշխանությունները կարող են վերանայել երկրի կողմից արտասահմանյան օգնության ստացումը ու հայտարարում են, որ թույլ չեն տա արտասահմանյան պետություններին խառնվել իրենց ներքին գործերին, գրում է RIA Novosti-ն:
«Այն, ինչ տեղի է ունենում Եգիպտոսում, Եգիպտոսի գործն է: Մենք մերժում ենք արտերկրի պետությունների փորձերը՝ ներգրավել այդ խնդրի քննարկման մեջ: Դա կարող է միայն հանգեցնել ավելի մեծ բևեռայնության, լարվածության ու կարգելակի ազգային հաշտությունը»,- հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Նաբիլ Ֆախմին:
Նա անդրադարձել է մի շարք արևմտյան երկրների՝ Կահիրեին օգնության տրամադրման վերանայման հարցին: Նրա խոսքով՝ Կահիրեն բարձր է գնահատում իրեն երկար տարիներ հատկացվող օգնությունը, սակայն նշել է, որ դրանք չեն եղել «անշահախնդիր նվերներ»:
«Մենք խնդրել ենք մասնագետների, որ նրանք լրջորեն ու արդարացիորեն ուսումնասիրեն այն օգնության նպատակահարմարությունը, որն ստանում է մեր երկիրը»,- հավելել է նախարարը:







































