«Ֆուկուսիմա-1» ատոմակայանի 1-ին և 2-րդ ռեակտորների արտաքին պաշտպանիչ շերտում հայտնաբերվել են խոռոչներ, որտեղից ճառագայթման մեծ արտահոսք կա: Անցքերի տրամագիծը 7 և 10 սմ է:
Մասնագետներն այս եզրակացության են եկել համապատասխան ուսումնասիրությունների և չափումների արդյունքում: Ատոմակայանը շահագործող TEPCO ընկերության մասնագետների եզրակացությամբ՝ երկրաշարժից 18 ժամ անց առաջացել է առաջին խոռոչը, որը սկզբում եղել է փոքր, հետո սկսել է մեծանալ: Այս քայքայումը տեղի է ունեցել այն պատճառով, որ 138 աստիճանի համար նախատեսված պաշտպանիչ շերտը չի դիմացել 300 աստիճան ջերմաստիճանին: Այս մասին հաղորդում է Kyodo գործակալությունը:
Բացի այդ, երեկ հատուկ ստեղծված կառավարական հանձնաժողովը պարզել է, որ ատոմակայանի մերձակայքում ճառագայթման հետևանքով առաջացած աղտոտվածությունը համարժեք է Չեռնոբիլից հետո նրա մերձակայքում ստեղծված իրավիճակին:









































